Daily Archives: 16.08.2018

Ռոբերտ Քոչարյանը չի մեղադրվում 10 մարդու սպանության համար. ՀՔԾ-ի ղեկավար

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մեղադրվում ոչ սպանության, ոչ 2008 թվականի մարտի 1-ին Երեւանում 10 մարդու սպանության համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ այդպիսով հաստատելով այն, ինչի մասին բազմիցս ասել են Քոչարյանի փաստաբանները:

Ռոբերտ Քոչարյանը Երևանում է և հեռանալու մտադրություն չունի. պաշտպան

Ռոբերտ Քոչարյանը Երևանում է և հեռանալու մտադրություն չունի, այսօր լրագորղների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը: «Ցանկացած գործով անցնող, լինի վկա, տուժող , առավել ևս` մեղադրյալ, իր գտնվելու վայրի, բնակութան վայրի ցանկացած փոփոխության մասին պիտի տեղյակ պահի նախաքննական մարմնին: Ինքը, եթե այդպիսի բան նույնիսկ Հայաստանի ներսում որոշի անի, իհարկե, նախաքննական մարմնին տեղյակ… Կարդալ ավելին »

ՃՈ մեծաքանակ ուժերը աննախադեպ ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Օգոստոսի 16-ի գիշերը ոստիկանության պետի հանձնարարականով ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում անցկացրեց ուժեղացված ծառայություն: Գործողությունն աննախադեպ էր՝ ներգրավված էին մեծաքանակ ուժեր՝ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի, ուղեկցող հատուկ վաշտի, նաև հանրապետության մարզերը սպասարկող երկրորդ սպայական գումարտակի ծառայողները: Ուժեղացված ծառայությունը համակարգում էին ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը և ճանապարհային ոստիկանության ղեկավարությունը: Մի քանի ժամ տևած… Կարդալ ավելին »

Շանթ Հարությունյանը դատախազությունից պահանջում է բողոքարկել իր նկատմամբ կայացված «ապօրինի վճիռը»

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները երեկ այցելել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող Շանթ Հարությունյանին: Ըստ գրասենյակի տարածած հաղորդագրության՝ Շանթ Հարությունյանն իր ազատ արձակման հետ կապված հարցեր է ներկայացրել։ Լուծման հնարավոր տարբերակները պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում են։ Մինչ այդ, 2013 թվականին «Արժեքների հեղափոխություն» նախաձեռնած և 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը հայտնում է իր պաշտպանյալի… Կարդալ ավելին »

Իրանի հետ համագործակցող հայկական ընկերությունները պետք է խորհրդակցեն ԱՄՆ-ի դեսպանության հետ. Դեսպանի խորհուրդը

ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների նպատակն է պարտադրել Իրանին դադարեցնել վատ վարքագիծը, որը միտված է ահաբեկչությանը հովանավորելուն և ահաբեկչական քայլերի իրականացմանն Իրաքում: Լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: ԱՄՆ դեսպանը նշել է, որ այդ պատժամիջոցները նախատեսվել են կոնկրետ կառույցների, անհատների համար, ովքեր ներգրավված են վերոնշյալ գործողություններում. «Դրանք նախատեսված չեն ինչ-որ… Կարդալ ավելին »

Հոկտեմբերի 27-ի հայտնի ցուցակը, որը մինչ օրս չէր հրապարակվել

Հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքից հետո այս փաստաթղթի մասին բազմիցս խոսվել և գրվել է ԶԼՄ-ներում, սակայն այն երբևէ չի հրապարակվել։ Մեր ձեռքին է հայտնվել հայտնի այդ ցուցակի պատճենը, որը 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Պաշտպանության փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանն ԱԺ-ում փոխանցել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ժամանակին լրատվամիջոցները բազմիցս անդրադարձել են այդ ցուցակին՝ գրելով, որ ըստ տարածված… Կարդալ ավելին »

Սա է պատճառը , որ Նիկոլենք մի կողմից կատաղի և ոչ մի բարոյական սկզբունք չճանաչող մեթոդներով կռիվ են տալիս այլակարծության դեմ

Ընդդիմադիր Նիկոլը հանրահավաքներ էր անում, անիրականանալի և հիմնականում սուտ խոստումներ էր տալիս ժողովրդին՝ ունենալով մեկ նպատակ՝ ամեն գնով հասնել իշխանության , իսկ ահա վարչապետ Նիկոլը հանրահավաքներ է անում , որպեսզի մի կողմից ժողովրդին պահի հեղափոխական էյֆորիայի մեջ , մյուս կողմից՝ միֆ ստեղծի , թե իբր ողջ հայ ժողովուրդը իր կողքին է՝ դարձյալ ունենալով մեկ նպատակ,… Կարդալ ավելին »

կոչ եմ անում ու հորդորում ծնողներին չգնել հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ իրենց դպրոցահասակ երեխաների համար. Արայիկ Հարությունյան

Վերջին օրերին համացանցում հայտնվել են հրապարակումներ, որոնց համաձայն՝ որոշ ձեռներեցներ վաճառում են հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ՝ գրիչներ, օրագրեր, տետրեր և այլն: Հասկանալով հանդերձ հեղափոխությամբ պայմանավորված ոգևորությունը՝ այդուամենայնիվ վերահաստատում ենք դպրոցներն ապաքաղաքայնացնելու մեր հանձնառությունը, և կոչ եմ անում ու հորդորում ծնողներին չգնել նման արտադրանք իրենց դպրոցահասակ երեխաների համար: Արայիկ Հարությունյան Կրթության եւ գիտության նախարար

Հակոբ Ավետիքյան. «Ոչ ոքի իրավունքը չէ ասուլիս խափանել, փաստորեն կալանք դնել ազատ խոսքին». «Ազգ»

«Ազգ» թերթը գրում է. Գիտե՞ք ինչն էր ինձ հուզում երեքշաբթի օրը Ռոբերտ Քոչարյանի տապալված մամլո ասուլիսից հետոՙ լրագրողների պահվածքը, վարքագիծը: Հարցուփորձ եմ արել ասուլիսին ներկայացած մի քանի լրագրողների, երեկոյան նայել եմ հեռուստատեսային գրեթե բոլոր ռեպորտաժները, ծանոթացել համացանցային շատ նյութերի. ոչ մի տեղ եւ ոչ մի լրագրող չի փորձել ասուլիսը խանգարողներին սաստել, առնվազն բացատրել, որ իրենք եկել… Կարդալ ավելին »