Daily Archives: 16.08.2018

Ռոբերտ Քոչարյան․ «Համարեք, որ արդեն վերադարձել եմ քաղաքականություն»

Պատասխանելով «Երկիր մեդիա» հեռուստաընկերության հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը վերադառնու՞մ է քաղաքականություն, թե ոչ, երկրորդ նախագահը հայտարարել է․ «Համարեք, որ վերադարձել եմ»: Այսօր Քոչարյանը նորից հարցազրույց է տվել ՀՅԴ-ի հետ կապվող «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը․ հարցազրույցը եթեր է հեռարձակվելու այսօր երեկոյան, հրապարակվել է միայն տեսագրությունից կարճ հատված, որում չի հստակեցվում՝ արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը մտադիր է մասնակցել առաջիկա արտահերթ… Կարդալ ավելին »

Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի շրջանավարտները հանդիսավոր կերպով ստացան իրենց ավարտական դիպլոմները

Գ.Վ.Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի շրջանավարտների կյանքում օգոստոսի 9-ը նշանավորվեց կարևոր իրադարձությամբ՝ նրանց շնորհվեց «Պլեխանովեց» կոչվելու իրավունքը, ինչպես նաև հանդիսավորությամբ հանձնվեցին ավարտական դիպլոմները։ Միջոցառումն անցկացվեց Երևանում՝ Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի դահլիճում, որտեղ շրջանավարտներին շնորհավորելու էին եկել, բացի հարազատ դասախոսական կազմից և տնօրինությունից, նաև ԲՈւՀ-ի Երևանի մասնաճյուղի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը, ՀՀ… Կարդալ ավելին »

«Քոչարյանի թիկնապահին հարվածողը եւս միասեռական է. պարո՜ն Օսիպյան, ես ձեզ չեմ հասկանում». Իսագուլյան

«Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանն օրերս մտահոգություն էր հայտնել այն փաստի շուրջ, որ Հայաստանը բաժանված է հեղափոխականների եւ հակահեղափոխականների, ինչը, ըստ նրա, քաղաքացիական պատերազմի սպառնալիք է պարունակում: Այսօր էլ «Հայելի» մամուլի ակումբում Իսագուլյանը հայտարարեց, որ ինքն իրեն հռչակում է հակահեղափոխական եւ առաջիկայում մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ կոշտ պայքարողի կարգավիճակում: Իսագուլյանին դուր չի գալիս… Կարդալ ավելին »

Բայց նիկոլն իսկապես շատ «սկզբունքային» գործիչ է.

Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.՝ Ինչու՞ է հանրահավաքից մեկ օր առաջ Փաշինյանը զանգել Պուտինին . գրեթե վստահ եմ, զանգել հավաստիացրել է , որ վաղվա հանրահավաքն ուղղված է Ռուսաստանի դեմ, որ հանրահավաքը պատասխան չէ Լավրովին և այսպես շարունակ… Բայց նիկոլն իսկապես շատ «սկզբունքային» գործիչ է , որ կարողացավ մեկ օրում հակառուսական գործչից վերածվել Ռուսաստանի… Կարդալ ավելին »

«Ռոբերտ Քոչարյանին օր ու գիշեր հսկում են ԱԱԾ աշխատակիցները. ինչպե՞ս կարող է նա խոչընդոտել նախաքննությանը». Հայկ Ալումյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե կրկնակի կալանքի հավանականություն կա՞, թե՞ ոչ, և եթե Վճռաբեկ դատարանը նման որոշում կայացնի, ո՞րն է լինելու իրենց հաջորդ քայլը։ «Կրկնակի կալանավորման հավանականություն կա թե ոչ, թե չեմ կարող կանխատեսել, թե Վճռաբեկ դատարանի որոշումն ինչպիսին կլինի, բայց եթե Վճռաբեկ դատարանը որոշի կալանավորել, ապա մենք,… Կարդալ ավելին »

Սիրուշոյի հայրը՝ ի պաշտպանություն խնամու (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի խնամին՝ երգչուհի Սիրուշոյի հայրը՝ դերասան Հրաչյա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացվում են Քոչարյանի նախագահության օրոք Հայաստանի ձեռքբերումները։ Lurer.com-ը գրում է.

Այսպես էր, երբ Տեր-Պետրոսյանն ընտրվեց, երբ կային БТР կանայք. Քոչարյանի փաստաբանը նախադեպ է հիշել

Երբ ՀՔԾ-ն դատական ակտը համարում է ապօրինի, դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունն է դատական ակտը համարում ապօրինի, ընդ որում՝ օրինական ուժի մեջ գտնվող դատական ակտը: Այսօր՝ օգոստոսի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով Քոչարյանին ազատ արձակելու որոշման մասին ՀՔԾ պետի հայտարարությանը: Ալումյանի խոսքերով, որևէ պետական… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը սարսափելի արագությամբ ոչնչացնում է մեր պետական և պաշտպանական ռեսուրսները. Վոլոդյա Հովհաննիսյան

«Այս 100 օրը ես երկակի եմ գնահատում: Այս ընթացքում մենք ազատվեցինք Սերժ Սարգսյանի իշխանությունից, լայն թափ ստացավ կոռուպցիայի դեմ պայքարը, բայց ես բացասական եմ գնահատում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը»,-այսօր՝ օգոստոսի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց հրապարակախոս,  պատմաբան Վոլոդյա Հովհաննիսյանը: Հովհաննիսյանի խոսքերով, Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում կարողացավ ոչնչացնել ՀՀ բոլոր ուժային կենտրոնները. «Նա ոչնչացրեց եկեղեցին, երկրապահը,… Կարդալ ավելին »

Օգոստոսի 17-ին կայանալիք հանրահավաքին արգելվելու է դրոնների միջոցով տեսանկարահանումները

Զանգվածային լրատվության միջոցներին հայտնում ենք, որ օգոստոսի 17-ին տեղի ունենալիք հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը ապահովելու նկատառումներից ելնելով՝ արգելվելու է դրոնների միջոցով տեսանկարահանումն օդից եւ նման փորձերը կասեցվելու են։ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում ենք ձեռնպահ մնալ տեսանկարահանման այդ միջոցների կիրառումից։ Շնորհակալություն ենք հայտնում համագործակցության եւ փոխըմբռնման համար։