Ռոբերտ Քոչարյանը Երևանում է և հեռանալու մտադրություն չունի. պաշտպան

Ռոբերտ Քոչարյանը Երևանում է և հեռանալու մտադրություն չունի, այսօր լրագորղների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը:

«Ցանկացած գործով անցնող, լինի վկա, տուժող , առավել ևս` մեղադրյալ, իր գտնվելու վայրի, բնակութան վայրի ցանկացած փոփոխության մասին պիտի տեղյակ պահի նախաքննական մարմնին: Ինքը, եթե այդպիսի բան նույնիսկ Հայաստանի ներսում որոշի անի, իհարկե, նախաքննական մարմնին տեղյակ կպահի: Գնալու մտադրոթյուն, ես որքան գիտեմ չի ունեցել, չունի և չի էլ ունենա, որովեհտև, գիտեք, ինքն է եկել, երբ կարող էր չգալ:

Ես մտավախություն չունեմ և չեմ էլ կարծում, որ մտավախությունների տեղիք կա», – ասաց Հայկ Ալումյանը` հստակեցնելով, որ Ռոբերտ Քոչարյանը Երևանում է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Լրատվական աղբյուր` Slaq.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով