Հակոբ Ավետիքյան. «Ոչ ոքի իրավունքը չէ ասուլիս խափանել, փաստորեն կալանք դնել ազատ խոսքին». «Ազգ»

«Ազգ» թերթը գրում է. Գիտե՞ք ինչն էր ինձ հուզում երեքշաբթի օրը Ռոբերտ Քոչարյանի տապալված մամլո ասուլիսից հետոՙ լրագրողների պահվածքը, վարքագիծը: Հարցուփորձ եմ արել ասուլիսին ներկայացած մի քանի լրագրողների, երեկոյան նայել եմ հեռուստատեսային գրեթե բոլոր ռեպորտաժները,

ծանոթացել համացանցային շատ նյութերի. ոչ մի տեղ եւ ոչ մի լրագրող չի փորձել ասուլիսը խանգարողներին սաստել, առնվազն բացատրել, որ իրենք եկել են այնտեղ ոչ միայն ամբաստանյալ նախագահին լսելու, այլեւ հարցեր տալու, թերեւս ավելի սուր հարցերՙ քան բողոքավորների ծանոթ մեղադրանքները: Չէ՞ որ նրանք, լրագրողները, տեսաձայնագրիչներով ու համակարգիչներով խուռներամ գնացել էին լուսաբանելու վերջին շաբաթների ամենահրատապ,

նույնիսկ միջազգային շրջանակներին հետաքրքրող այդ գործընթացի կարեւոր դրվագներից մեկը, որը, դժբախտաբար, վերածվեց ընդամենը հետաքրքրաշարժ տեսարանի, զգայացունց իրադարձության, մեր ժողովրդի ու պետության համար անպատվաբերՙ այլակարծությունը,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

խոսքի ազատությունը մերժելու ցուցադրության: Մեր լրագրողները երեւի մոռացել են լրագրության Տասնաբանյայի կարեւորագույն կետերից մեկը. լրագրությունը պետք է լինի հասարակական հարթակՙ քաղաքացիական տարբեր խավերի միջեւ հաշտության, փոխհասկացողության եւ հանդուրժողականության մթնոլորտ ստեղծելու համար:

Մինչդեռ մեր լրագրողներից շատերն այս օրերին դարձել են on-line աշխատող ստենոգրաֆիստներ: Ընդամենը: Չեմ ուզում սխալ հասկացվել. ես դեմ չեմ, ընդհակառակը կողմ եմ, որ մարդիկ, քաղաքացիներ, ընդունված քաղաքակիրթ բոլոր ձեւերով իրացնեն բողոքելու, դժգոհություն արտահայտելու իրենց իրավունքը: Ասուլիսի խափանումից հետո ես գնացի Հանրապետության հրապարակ, դիտեցի ու լսեցի Վերաքննիչ դատարանի առջեւ հավաքված ոչ մեծաթիվ բազմությանը, որը իր դժգոհությունն էր արտահայտում Ռ. Քոչարյանի կալանքը փոխելու որոշման դեմ եւ պահանջում դատարանի նախագահի հրաժարականը:

Իհարկե, այնտեղ կային մարդիկ, որ դեմ չէին լինի, եթե դատարանը նախկին նախագահին գնդակահարելու դատավճիռ կայացներ, իսկ Վարդգես Գասպարին իր հերթական պառկոցին էր ցուցադրում Մարտի 1-ի զոհերի ցուցակ-պատկերը ձեռքին, սակայն ուրիշներ անցորդներին բացատրում էին իրենց պահանջները. բուռն, բայց ոչ ագրեսիվ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերջապես, իշխանության կողմից կազմակերպված կամ ոչՙ դա իրենց իրավունքն էր, սակայն, կրկնելով կրկնում եմ. ոչ ոքի իրավունքը չէ ասուլիս խափանել, փաստորեն կալանք դնել ազատ խոսքին, որը ամենաբռնատիրական երկրներում անգամ «վերջին խոսքի» իրավունքով տրվում է մահապարտներին….

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով