Daily Archives: 04.08.2018

«Փոքրիկ իշխան, ամեն դեպքում սովորեցրու ինձ գեներալ Սեյրան Օհանյանի ամեն ինչից չոր դուրս գալու վարպետությանը»

 Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ երկու հետաքրքիր դեպք նկատեցի։ Սկզբից, Հ1 «Օրակարգից դուրս» հաղորդմանն ընդառաջ վարչապետին շատ մոտ կանգնած աղբյուրը «Հայկական ժամանակը» տեղեկացրեց, որ մեղադրյալը Սեյրան Օհանյանն է ։ Ու մի քանի րոպե հետո ջնջեց։ Հետո Հ1 լրատվականի տնօրենը գրեց, որ հարցազրույցի եթերը ուշացավ, քանի որ մի քանի դուբլ էին նկարել։ Հետո… Կարդալ ավելին »

Արմեն Գևորգյանին ոչ թե դատելա պետք, այլ իրանից խորհուրդներ հարցնել

Արեն Ապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արմեն Գևորգյանը իմ իմացած ամենաուժեղ մենեջերներիցա պետական համակարգում: Էս տղուն ոչ թե դատելա պետք, այլ իրանից խորհուրդներ հարցնել: Դավայ, բռնեք սաղ պրոֆեսիոնալներին դատեք, բերեք իրանց տեղը սորոսականներին դրեք, մենք էլ նստենք, նայենք՝ ոնց են դրանք երկիրը վարի տալիս»:  

Էս Վիկիլիկսը վերջն էր․․․

Լրագրող Կարմեն Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էս Վիկիլիկսը վերջն էր․․․ ա/Որեւէ այլ երկրում նման կարգի ձերբակալություններ եղե՞լ են՝ Վիկիլիկսի «վկայությունների» վրա․․ բ/․Լա՞վ է կարդացել պարոն Խաչատրյանը Վիկիլիսը ու պարոն Փենինգտոնի՝ ժամանակավոր պաշտոնակատարի՝ ԱՄՆ ուղղված զեկույցները․ -Դրանցից մեկը Նիկոլ Փաշինյանի մասին է․․․ -Ուր վեջինս բնութագրվում է որպես ծայրահեղական, ապակառուցողական անձ․․․ Հ․Գ․-Իսկ Արմեն Գեւորգյանի ձերբակալությունը… Կարդալ ավելին »

«Նիկոլը պետք է հստակ գիտակցի մի պարզ ճշմարտություն` ժողովուրդը նրան և իր թիմին երկիր կառավարելու մանդատ չի տվել…»

Արեն Ապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլը պետք է հստակ գիտակցի մի պարզ ճշմարտություն` ժողովուրդը նրան և իր թիմին երկիր կառավարելու մանդատ չի տվել: Նրան տվել էին մանդատ Սերժից ազատվելու, ինչը նա գերազանց կատարեց և ինչից բոլորը գոհ և շնորհակալ են, կարծում եմ: Հանրապետության հրապարակում կանգնած մարդկանց մեծ մասը (ներառյալ ինձ) այնտեղ էր հենց… Կարդալ ավելին »

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» խումբը Վեհարանում «բուտերբրոտ» էր ուտում, կոլա խմում, անթույլատրելի է, չեմ ընդունում. Արամ Հարությունյան

«Ես ինքս Ամենայն Հայոց Կաթողիկոսին շատ եմ քննադատել, նույնիսկ մարտի 1-ի հետկապված իմ ելույթում  նշել եմ, որ նա պետք է գնար Մյասնիկյանի արձանի մոտ: Բայց չեմընդունում «Նոր Հայաստան, նոր հայրապետ» խմբի գործողությունները,  նրանք Վեհարանում «բուտերբրոտ» էին ուտում,  կոլա խմում,  խայտառակ եղանք,անթույլատրելի է, չեմ ընդունում»: ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում նման կարծիքհայտնեց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար ԱՐԱՄՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Պարոն Հարությունյանի խոսքով՝ հնարավոր տարբերակ է, որ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդները կանգնեն և պահանջեն՝ դադարեցնել եկեղեցու դեմ իրականացվող գործողությունները, սակայն, ըստ նրա՝ դա կարող է հանգեցնել բախման. «Դարեր շարունակ մենք մեր եկեղեցին պաշտպանել ենք օտար նվաճողներից, բայց պարզվում է, որ այսօր մի քանի աղանդավորներ կարող են գալ և նման  ոտնձգություններանել եկեղեցու դեմ: Աղանդավորները շատ ավելի կազմակերպված են, եթե, օրինակ Հայ Առաքելական եկեղեցու  հետևորդներից 100 հոգի  հավաքվեն, գնան,դեմ կանգնեն նրանց,ապա իմացեք, որ աղանդավորները շատ  ավելի կազմակերպված  կհակադարձեն:Այսինքն,  ստեղծվելու է մեծ բախում, որը  ամենևին ձեռնտու չէ մեզ: Դա այն խնդիրն է, որըպետք է պետությունը լուծի»: Արամ Հարությունյանը նկատում է, որ այլևս ոստիկանական մեքենա չի ուղեկցում կաթողիկոսին, ինչն անընդունելի է համարում. «Որքանով տեղյակ եմ՝ նույնիսկ խորհրդային ժամանակներում է Կաթողիկոսին  ուղեկցել ոստիկանական մեքենա: Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, ասում են՝ այդմեքենան չկա, չի ուղեկցում Կաթողիկոսին: Ստացվում է այնպես, որ պետությունը մի կողմ է կագնել, բայց պետությունը հենց դրա համար է, որ չթողնի  նման անարխիա երկրում»,- նկատեց պարոն Հարությունյանը, նշելով, որ հայտնվել ենք մի իրավիճակում,երբամեն ինչ արժեզրկվում է. «Հիմա ի՞նչ է ստացվում ՝ վարկաբեկվում է եկեղեցին, վարքաբեկվում են Արցախիպատերազի հերոսները, վարքաբեկվում են մտավորականները՝ սա պարզապես մանկամտություն է»:   Haydzayn.am

Հողը պատկանում է ժողովրդին, ու միայն ժողովուրդը կարող է որոշել հողի ճակատագիրը. Պարգև Սրբազան

Հողի ճակատագիրը որոշում է միայն ժողովուրդը, այն ժողովուրդը, ով հաղթել է ևապրում է այդ հողի վրա: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում նշեցԱրցախի թեմի առաջնորդ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը՝ անդրադառնալով այն խնդրին, որ Հայաստանում քաղաքական մի խումբ գործիչներ կրկին շրջանառության մեջ են դնում «հողեր հանձնելու» հայտնի թեզը՝ ասելով, որ միայն այդ միջոցով է լուծվելու հակամարտությունը: «Հողը պատկանում է ժողովրդին, ու միայն ժողովուրդը կարող է որոշել հողի ճակատագիրը, այն ժողովուրդը, ով հաղթել է և ապրում է այդ հողի վրա: Միմիայն: Իսկ քաղաքական հարցերը ինձ չեն հետաքրքրում, մի խառնեք քաղաքականության հետ: Հողի ճակատագիրը որոշողը միայն ժողովուրդն է,դա նրա իրավունքն է, և ուրիշ ոչ ոք իրավունք չունի խոսել հողերի մասին: Վերջ»,- հայտարարեց Պարգև Սրբազանը: Հիշեցնենք, որ մեկ այլ առիթով՝ խոսելով ազատագրված տարածքները հանձնելու հարցիմասին՝ Պարգև Սրբազանն ասել է. «Ինչ խոսում են՝ հողեր, տարածքներ և այլն, ևայլն, ես մի բան կարող եմ ասել, որ մարդիկ ենթադրում են, իսկ Աստված՝տնօրինում: Մենք ամեն մեկս ինչ էլ ենթադրենք, միևնույն է՝ տնօրինողըԱստված է, մի բան ասեմ միայն, և ամեն ինչ պարզ է. բոլոր տարածքները Արցախի Հանրապետության Սահմանադրության մեջ ընդգրկված են որպես Արցախի Հանրապետության տարածքներ և վերջ»:     Haydzayn.am

Մահացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը

ՀՀ ԳԱԱ նախագահությունը խորը ցավով հայտնում է, որ կյանքի 97-րդ տարում իրմահկանացուն է կնքել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԴ Գիտությունների ակադեմիայիարտասահմանյան անդամ,  համաշխարհային  հեղինակություն վայելողգիտնական, հայկական մեխանիկայի դպրոցի հիմնադիրներից, գիտության ու կրթությանհմուտ կազմակերպիչ, պետական ու հասարակական հայտնի գործիչ ՍերգեյՀամբարձումյանը: Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից, ստեղծվելէ կառավարական հանձնաժողով ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանիհուղարկավորության արարողության կազմակերպման համար: Սերգեյ Համբարձումյանիհոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին` ժամը 18:00-ին, ԿոնդիՍուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորության արարողությունը տեղի կունենաօգոստոսի 7-ին` ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքից: Սերգեյ Համբարձումյանի առաջին իսկ աշխատանքները գրավել են համաշխարհայինգիտական հասարակության ուշադրությունը՝ հիմք հանդիսանալով Մեխանիկայիհայկական դպրոցի միջազգային ճանաչման համար: Ակադեմիկոս Համբարձումյանիգիտական հետազոտությունների հիմնական բնագավառը դեֆորմացվող պինդ մարմնիմեխանիկան է, որտեղ նա գիտական մի շարք նոր ուղղությունների հիմնադիր է: Նրակողմից ստեղծվել է անիզոտրոպ շերտավոր թաղանթների տեսությունը, որի հիման վրալուծվել են հույժ կարևոր խնդիրներ թռչող սարքերի և բարակապատ կառուցվածքներիհաշվարկների և նախագծման վերաբերյալ: Սերգեյ Համբարձումյանի կողմիցառաջարկվել են սալերի և թաղանթների ճշգրտված տեսություններ, որոնք օգնել են նորտեսանկյունից դիտարկելու ժամանակակից կոմպոզիցիոն նյութերից պատրաստվածբարակապատ համակարգերի հաշվարկի պրոբլեմները և խթանել են տեսական խորըհետազոտություններ: Ակադեմիկոս Համբարձումյանի և նրա աշակերտների կողմից առաջին անգամ մշակվել էբարակ մարմինների մագնիսաառաձգականության տեսությունը: Հիմնարար մեծ նշանակություն ունեն Սերգեյ Համբարձումյանի կողմից ստացվածարդյունքները դեֆորմացվող մարմնի ոչ գծային, ջերմային և այլ հույժ կարևորպրոբլեմների լուծման բնագավառներում: Սերգեյ Համբարձումյանը դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում ևԵրևանի պետական համալսարանում։ Նրա գիտական ղեկավարությամբ ավելիքան 50 երիտասարդ գիտնական պաշտպանել է դոկտորական ու թեկնածուականթեզ։ 1991-1997 թթ. Սերգեյ Համբարձումյանը եղել է Երևանի պետական համալսարանիռեկտորը։ Սերգեյ Համբարձումյանը հսկայական դեր է ունեցել Հայաստանի հասարակականկյանքում։ 1975-1980թթ. հանդիսանալով Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավորու նախագահ, իսկ 1979-1992թթ.՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1989 թվականից՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության անդամ՝ նա միշտանզիջում պաշտպանում էր Հայաստանի շահերը: Ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի վաստակը բարձր է գնահատվել: ԽՍՀՄկառավարության կողմից նա արժանա­ցել է Լենինի, Աշխատանքային կարմիրդրոշի, Սերգեյ Վավիլովի անվան, Հոկտեմբերյան հեղափոխության, Պատվո նշանշքանշանների: Պարգևատրվել է Սուրբ Սահակի և Սուրբ Մեսրոպի, Յան Կամենսկուշքանշաններով, «Աշխատանքային արիության համար», «Խաղաղության մարտիկ», «Բարեկամություն», Երևանի պետական համալսարանի, Մոնպելյեիհամալսարանի, Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի մեդալներով: ՌԴնախագահի հրամանագրով Սերգեյ Համբարձումյանը պարգևատրվել է «Ժողովուրդներիբարեկամություն» շքանշանով, ՀՀ նախագահի հրամանագրով` «ՏիգրանՄեծ» շքանշանով:

Հակակրոնական ֆաշիստ առողջապահության նախարա՞ր. Հայձայն.am

Եթե մարդ դեմ է եկեղեցական շինություններին՝ դա ոչ թե աթեիզմի դրսևորում է, այլանհանդուրժողականության: Երբ մարդ դեմ է կրոններին՝ դա ոչ թե աթեիզմի դրսևորում է, այլ թշնամանք և ատելությանքարոզ:Երբ մարդը հայտարարում է, որ խելացի և գիտնական մարդը պիտի լինի աթեիստ և չի՜կարող հավատացյալ լինել՝ դա նույնպես աթեիզմ չէ, դա ատելության քարոզ է մյուսներիկրոնական հայացքների նկատմամբ ու նաև կրոնական/հակակրոնական ֆաշիզմ: Գրում է Հայկ Կիսեբլյանը ֆեյսբուքյան իր էջում, ու շարունակում. « Մենք այսօր ունենք Արսեն Թորոսյան անուն ազգանունով առողջապահությաաննախարար, ով հայտնի է որպես աթեիստ, սակայն նրա հարցազրույցները,հայտարարություններն ու արած գրությունները հաշվի առնելով՝ կարող են վստահ ասել,որ կան  բազմաթիվ հակաեկեղեցական-հակակրոնական դրսևորումներ, ատելության քարոզներ և հակակրոնական ֆաշիզմի դրսևորումներ:  Նախարարի atheist.am կայքի միջոցով ծանոթանում ենք, նրա հրապարակումների  հետ և հեշտությամբ պարզում, որ իր «աթեիզմը» մեծամասամբ բնորոշվում է զուտ  Հայ Առաքելական եկեղեցու դեմ կատարված ատելության քարոզով»: Հայկ Կիսեբլյանը դիմում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի, տեղական և միջազգայինկառույցներին, նշելով. «Սույն գրառումս ընդունեք որպես Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ կատարված ևկատարվող ատելության քարոզի մասին և հակակրոնակոն ֆաշիզմի դրսևորումներիմասին վկայություն: Դատապարտեք արարքը, հասեք նրան, որ նման ատելությանքարոզները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Առավելևս նման  բարձրաստիճան պաշտոնյաների կատարած ատելության քարոզները,  հակակրոնական ֆաշիզմի դրսևորումները, չպիտի մնան անպատիժ:  Եվ պարտադրեք ՀՀ վարչապետին ու նախագահին, Արսեն Թորոսյանի հրաժարականը»:   Հոդվածը ՝ Haydzayn.am կայքի:

Մանրամասներ՝ Սուրիկ Խաչատրյանի որդիների պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու վերաբերյալ

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչներ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, չտառապելով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար հիմք հանդիսացող հիվանդությամբ, ձեռք են բերել փաստաթղթեր, որոնք օգտագործելով ազատվել են ժամկետային զինվորական ծառայությունից: Ստացված տեղեկություններն իրացնելիս, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Սյունիքի… Կարդալ ավելին »

«Խիստ կասկածելի է այն պահը, որ միայն «Վիկիլիքսի» հրապարակման հիման վրա է մեղադրանք առաջադրվել Արմեն Գևորգյանին». Փաստաբան

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը Հ1-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդված 3-րդ մասով։ «Տարիներ առաջ, եթե հիշում եք, եղան «Վիկիլիքսի» հրապարակումներ։ Երբ Սերժ Սարգսյանի հակառակորդները բողոքարկել էին Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները, ճնշում էր եղել… Կարդալ ավելին »