Եթե մարդ դեմ է եկեղեցական շինություններին՝ դա ոչ թե աթեիզմի դրսևորում է, այլանհանդուրժողականության:
Երբ մարդ դեմ է կրոններին՝ դա ոչ թե աթեիզմի դրսևորում է, այլ թշնամանք և ատելությանքարոզ:Երբ մարդը հայտարարում է, որ խելացի և գիտնական մարդը պիտի լինի աթեիստ և չի՜կարող հավատացյալ լինել՝ դա նույնպես աթեիզմ չէ, դա ատելության քարոզ է մյուսներիկրոնական հայացքների նկատմամբ ու նաև կրոնական/հակակրոնական ֆաշիզմ:
Գրում է Հայկ Կիսեբլյանը ֆեյսբուքյան իր էջում, ու շարունակում.
« Մենք այսօր ունենք Արսեն Թորոսյան անուն ազգանունով առողջապահությաաննախարար, ով հայտնի է որպես աթեիստ, սակայն նրա հարցազրույցները,հայտարարություններն ու արած գրությունները հաշվի առնելով՝ կարող են վստահ ասել,որ կան
բազմաթիվ հակաեկեղեցական-հակակրոնական դրսևորումներ, ատելության քարոզներ և հակակրոնական ֆաշիզմի դրսևորումներ:
Նախարարի atheist.am կայքի միջոցով ծանոթանում ենք, նրա հրապարակումների
հետ և հեշտությամբ պարզում, որ իր «աթեիզմը» մեծամասամբ բնորոշվում է զուտ
Հայ Առաքելական եկեղեցու դեմ կատարված ատելության քարոզով»:
Հայկ Կիսեբլյանը դիմում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի, տեղական և միջազգայինկառույցներին, նշելով.
«Սույն գրառումս ընդունեք որպես Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ կատարված ևկատարվող ատելության քարոզի մասին և հակակրոնակոն ֆաշիզմի դրսևորումներիմասին վկայություն: Դատապարտեք արարքը, հասեք նրան, որ նման ատելությանքարոզները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Առավելևս նման
բարձրաստիճան պաշտոնյաների կատարած ատելության քարոզները, հակակրոնական ֆաշիզմի դրսևորումները, չպիտի մնան անպատիժ:
Եվ պարտադրեք ՀՀ վարչապետին ու նախագահին, Արսեն Թորոսյանի հրաժարականը»:
Հոդվածը ՝ Haydzayn.am կայքի: