Հողը պատկանում է ժողովրդին, ու միայն ժողովուրդը կարող է որոշել հողի ճակատագիրը. Պարգև Սրբազան

Հողի ճակատագիրը որոշում է միայն ժողովուրդը, այն ժողովուրդը, ով հաղթել է ևապրում է այդ հողի վրա: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում նշեցԱրցախի թեմի առաջնորդ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը՝ անդրադառնալով այն խնդրին, որ Հայաստանում քաղաքական մի խումբ գործիչներ կրկին շրջանառության մեջ են դնում «հողեր հանձնելու» հայտնի թեզը՝ ասելով, որ միայն այդ միջոցով է լուծվելու հակամարտությունը:

«Հողը պատկանում է ժողովրդին, ու միայն ժողովուրդը կարող է որոշել հողի ճակատագիրը, այն ժողովուրդը, ով հաղթել է և ապրում է այդ հողի վրա: Միմիայն: Իսկ քաղաքական հարցերը ինձ չեն հետաքրքրում, մի խառնեք քաղաքականության հետ: Հողի ճակատագիրը որոշողը միայն ժողովուրդն է,դա նրա իրավունքն է, և ուրիշ ոչ ոք իրավունք չունի խոսել հողերի մասին: Վերջ»,- հայտարարեց Պարգև Սրբազանը:

Հիշեցնենք, որ մեկ այլ առիթով՝ խոսելով ազատագրված տարածքները հանձնելու հարցիմասին՝ Պարգև Սրբազանն ասել է. «Ինչ խոսում են՝ հողեր, տարածքներ և այլն, ևայլն, ես մի բան կարող եմ ասել, որ մարդիկ ենթադրում են, իսկ Աստված՝տնօրինում: Մենք ամեն մեկս ինչ էլ ենթադրենք, միևնույն է՝ տնօրինողըԱստված է, մի բան ասեմ միայն, և ամեն ինչ պարզ է. բոլոր տարածքները Արցախի Հանրապետության Սահմանադրության մեջ ընդգրկված են որպես Արցախի Հանրապետության տարածքներ և վերջ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Haydzayn.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով