«Նոր Հայաստան, նոր հայրապետ» խումբը Վեհարանում «բուտերբրոտ» էր ուտում, կոլա խմում, անթույլատրելի է, չեմ ընդունում. Արամ Հարությունյան

«Ես ինքս Ամենայն Հայոց Կաթողիկոսին շատ եմ քննադատել, նույնիսկ մարտի 1-ի հետկապված իմ ելույթում  նշել եմ, որ նա պետք է գնար Մյասնիկյանի արձանի մոտ: Բայց չեմընդունում «Նոր Հայաստան, նոր հայրապետ» խմբի գործողությունները,  նրանք Վեհարանում «բուտերբրոտ» էին ուտում,  կոլա խմում,  խայտառակ եղանք,անթույլատրելի է, չեմ ընդունում»ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում նման կարծիքհայտնեց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար ԱՐԱՄՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

Պարոն Հարությունյանի խոսքով՝ հնարավոր տարբերակ է, որ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդները կանգնեն և պահանջեն՝ դադարեցնել եկեղեցու դեմ իրականացվող գործողությունները, սակայն, ըստ նրա՝ դա կարող է հանգեցնել բախման.

«Դարեր շարունակ մենք մեր եկեղեցին պաշտպանել ենք օտար նվաճողներից, բայց պարզվում է, որ այսօր մի քանի աղանդավորներ կարող են գալ և նման 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ոտնձգություններանել եկեղեցու դեմ: Աղանդավորները շատ ավելի կազմակերպված են, եթե, օրինակ Հայ Առաքելական եկեղեցու  հետևորդներից 100 հոգի 

հավաքվեն, գնան,դեմ կանգնեն նրանց,ապա իմացեք, որ աղանդավորները շատ 

ավելի կազմակերպված  կհակադարձեն:Այսինքն,  ստեղծվելու է մեծ բախում, որը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 ամենևին ձեռնտու չէ մեզ: Դա այն խնդիրն է, որըպետք է պետությունը լուծի»:

Արամ Հարությունյանը նկատում է, որ այլևս ոստիկանական մեքենա չի ուղեկցում կաթողիկոսին, ինչն անընդունելի է համարում.

«Որքանով տեղյակ եմ՝ նույնիսկ խորհրդային ժամանակներում է Կաթողիկոսին

 ուղեկցել ոստիկանական մեքենա: Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո,

ասում են՝ այդմեքենան չկա, չի ուղեկցում Կաթողիկոսին: Ստացվում է այնպես, որ

պետությունը մի կողմ է կագնել, բայց պետությունը հենց դրա համար է, որ չթողնի 

նման անարխիա երկրում»,- նկատեց պարոն Հարությունյանը, նշելով,

որ հայտնվել ենք մի իրավիճակում,երբամեն ինչ արժեզրկվում է.

«Հիմա ի՞նչ է ստացվում ՝ վարկաբեկվում է եկեղեցին, վարքաբեկվում են Արցախիպատերազի հերոսները, վարքաբեկվում են մտավորականները՝ սա պարզապես մանկամտություն է»:

 

Haydzayn.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով