Daily Archives: 02.08.2018

«Դարեր շարունակ փոքր ազգերին վարի տալու ամենահեշտ ճանապարհը եղել ա նրանց զանգվածային փսիխոզի հասցնելը»

Արգշտի Կիվիրյանը ֆեսբոքյան իր էջում գրում է. «Դարեր շարունակ փոքր ազգերին վարի տալու ամենահեշտ ճանապարհը եղել է նրանց զանգվածային փսիխոզի հասցնելը, երբ իրենք գրգռված էմոցիայի ֆոնի տակ կորցնում են կապը իրականության հետ, անկարող են դառնում հաշվարկելու իրենց հնարավորությունները ու իրենց քայլերի բոլոր հետևանքները, անկարող են լինում ունկնդրել սթափության ու խելամտության ցանկացած կոչ` դրանք զանգվածաբար որակելով… Կարդալ ավելին »

Նոր հրատարակություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Արմեն Ասատրյանի «Հին Թիֆլիսի հայոց Շամքորեցոց Սուրբ Աստվածածին և Սուրբ Մինաս եկեղեցիները (պատմություն և տարեգրություն)» աշխատությունը: Ներկա հրատարակությունը «Թիֆլիսի հայկական եկեղեցիները» շարքի երկրորդ գիրքն է՝ նվիրված հիշյալ եկեղեցիների պատմությանը: Այս եկեղեցիները Թիֆլիսի հայ համայնքի պարծանքն էին,… Կարդալ ավելին »

Ոչ ոքի թույլ չեմ տա խոսել իմ Սուրբ հայրենիքի տարածքները վաճառքի հանելու մասին. Քաշաթաղի բնակիչ

Սա Հայաստան է, և վերջ… Լեոնիդ Ազգալդյան Լեոնիդն այս խոսքն ասում էր օտարներին՝ հասկացնելով, որ մենք ազատագրական կռիվ ենք մղում, ոչ՝ բռնագրավման: Ցավոք, նույն խոսքերը պետք է այժմ ասենք հայի անուն կրողներին, ովքեր, չգիտեմ ինչո՞ւ, առաջինն են ցանկանում դարձյալ կորցնել ազատագրված հայրենիքը: Իրոք, որ քաղաքականությունը, ինչպես շատերն են ասում, անառակություն է (չցանկացա ավելի կոպիտ արտահայտվել):  Սակայն… Կարդալ ավելին »

Բերձորում տեղի կունենա հանրահավաք՝ «հողեր հանձնելու մտադրություն ունեցող դավաճանների դեմ» կարգախոսով

Այսօր՝ Բերձորի Խաղաղության հրապարակում ժամը 18.00-ին Արցախի «Ազատհայրենիք» կուսակցությունը հանրահավաք է հրավիրում: Կուսակցությունը հանրահավաքի հայտարարության մեջ նշված է. «Վերջին օրերին ակտիվացել են ազատագրված տարածքները հանձնելու վերաբերյալկոչերը: Մեր՝ այդ տարածքներում ապրողներիս ճակատագիրը փորձում են որոշել մի քանիդավաճաններ: Այս մտահոգությամբ «Ազատ հայրենիք» կուսակցությունը հրավիրում էհանրահավաք՝ Բերձորի Խաղաղության հրապարակում ժամը 18.00-ին: ՄԵՆՔ ԵՆՔ ՏԵՐԸՄԵՐ ԵՐԿՐԻ»: Հիշեցնենք, որ նախօրեին ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանը սենսացիոն հայտարարություն էր արել, թե Արցախի ազատագրված տարածքները պետք է վերադարձնել Ադրբեջանին: ՀԱԿ-ական տիկնոջ համոզմամբ, արցախյան պատերազմում ազատագրված տարածքները Արցախի տարածքները չեն, ավելին, տիկինը, փաստորեն, կասկածի տակ էդրել նաև դրանց հայկական լինելը: Արցախի հերոս, գեներալ-լենտենանտ Արշավիր Ղարամյանն էլ  կոչ է արել արցախցիներին դուրս գալ փողոց և արցախցու կամքն ուվերաբերմունքն արտահայտել այս վտանգավոր գործընթացի վերաբերյալ: Կոչին միացել են Արցախի Հանրապետության քաղաքական տարբեր ուժեր, Արցախի նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանը: Haydzayn.am

Ադրբեջանական զլմ-ները զբաղված են ՀԱԿ-ական տիկնոջ ու նրա գաղափարական հոր՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գովաբանությամբ

«Հայ Ազգային կոնգրես» կուսակցության  անդամ Զոյա Թադևոսյանի՝ Արցախիազատագրված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու մասին հայտարարությունը,որն արժանացավ  բուռն քննադատության, ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախիքաղաքական, հանրային շրջանակներում,  չի վրիպել նաև  հարևան երկրի՝ Ադրբեջանիուշադրությունից: Ներկայացնենք, թե ինչպիսի՞ դրական գնահատականների է արժանացել ՀԱԿ-ականտիկնոջ՝ իր բնույթով  հակահայկական հայտարարությունը ադրբեջանականլրատվամիջոցների կողմից. Նախ,  հայտարարությունը հայտնվել է ադրբեջանական առցանց մամուլի առաջինէջերում՝ ի դեպ, «պատվավոր» հատվածներում: Թադևոսյանի հայտարարությունը բնորոշվել է որպես հայության շրջանում«ողջամտության զարթոնք»: Լրատվամիջոցները, ներկայացնելով Թադևոսյանիդիտարկումը, հստակ շեշտում են՝ վերջինս Հայ Ազգային կոնգրեսի անդամ է, ՀՀ առաջիննախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցը: Ուշադրություն է գրավում հատկապես այն հանգամանքը, որ ՀԱԿ-ական տիկնոջհայտարարությունը զուգահեռվում է նրա քաղաքական, գաղափարական առաջնորդ ԼևոնՏեր-Պետրոսյանի նմանօրինակ հայտարարությունների հետ: Ադրբեջանական որոշլրատվամիջոցներ չեն զլացել, պեղել գտել են ու հիմա հարմար պահին ներկայացնում եննախկին նախագահի՝ այս հարցի շուրջ անցյալում հնչեցրած խոսքերը: Այսպես, news.day.az լրատվական կայքը, ներկայացնելով Թադևոսյանիհայտարարությունը և նրա շուրջ արձագանքները, հիշեցնում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանըհեռացավ իր զբաղեցրած պաշտոնից հենց Արցախի հարցում ունեցած դիրքորոշման ուդատողությունների պատճառով: «Նրան դավաճան են անվանել: Հայաստանում դեռևս հիշում են Տեր-Պետրոսյանիելույթը 2016թ.-ի ՀԱԿ համագումարի ընթացքում, երբ վերջինս հայտարարեց, որհակամարտության լուծման երկարաձգումը ավելի կթուլացնի Հայաստանը և Արցախը,իսկ հաջորդ որոշումը ավելի վատ կլինի, քան այսօր բանակցային սեղանին դրվածը»,-նշում է լրատվամիջոցը՝ եզրակացնելով, որ Թադևոսյանը հենց այս միտքն էլ նկատի էունեցել, պարզապես նրան «չեն հասկացել»: Մեկ այլ լրատվամիջոց էլ ՀԱԿ-ական տիկնոջ ու նրա առաջնորդ Տեր-Պետրոսյանիմոտեցումները գնահատում են որպես ողջամտության դրսևորում, նշելով. «Ողջամիտհայերը առաջարկում են Ադրբեջանին վերադարձնել օկուպացված տարածքները, որպեսզիպատերազմը վերջապես ավարտվի»: Տարօրինակ է, որ ՀԱԿ-ական տիկնոջ հայտարարությունը  հարևան՝ ոչ բարեկամ երկրիլրատվակամիջոցներին թույլ է տվել հանգել անհասկանալի ու զավեշտալից եզրահանգման, թե Հայաստանում հստակ հասկանում են, եթե այսօրվա պայմաններումվերսկսվեն ռազմական գործողությունները, ապա գերակայությունը կլինի Ադրբեջանիկողմը: Ավելին, ըստ նրանց, պարզվում է, որ «Հայաստանում վերջապես հասկացան, որ եթեկամավոր սկզբունքով չգնան այդ քայլին, ապա Ադրբեջանը մի օր ինքը կազատի իրտարածքները կամ էլ հայերը ստիպված կլինեն վերադարձնել բռնագրավված հողերը՝պատժամիջոցների ճնշման ներքո»: Բացի այդ, ադրբեջանական քարոզչամիջոցը անթաքույց հիացմունքով հավելում է, որվերջին ժամանակներում Հայաստանում ակտիվացել են տարբեր քաղաքական գործիչներ,քաղաքագետներ, որոնք հայտարարում են տարածքների վերադարձման մասին, սակայննույն լրատվամիջոցը ցավով նշում է, որ Հայաստանի կառավարությունը դեռ չի կիսումայս կարծիքը: Ադրբեջանական քարոզչամեքենան, իր համար այնքան հաճո ՀԱԿ-ական տիկնոջ հայտարարության կոնտեքստում,  հիշեցնելով Լևոն Տեր-Պետրոսյանի նույնաբովանդակհայտարարությունները՝  գովաբանություններ է շռայլում վերջինիս հասցեին ուարձանագրում.  «Համաձայնեք, Լևոն Հակոբովիչը ողջամիտ մտքեր է արտաբերում»:   Այսպիսով, եզրակացությունը մեկն է. ՀԱԿ զինվոր Թադևոսյան Զոյան իրապազգային հայտարարությամբ մի լա՜վ առիթ տվեց հակառակորդին՝տեղեկատվական դաշտում սեփական  շահերից բխող հստակ քարոզչությունիրականցնելու համար: Հեղինակ՝ ԳՈՀԱՐ ՄԱԿԱՐՅԱՆ Haydzayn.am

Ընդունելություն ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Օգոստոսի 2-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինի գլխավորած պատվիրակությունը` «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցախաղի շրջանակներում Հայաստանում անցկացված «Ընկերակցության մարտիկ» մրցման փակման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով: Նույն օրը գեներալ-գնդապետ Ա. Ֆոմինին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Հանդիպման ընթացքում փոխադարձ կարևորվել է երկու երկրների միջև առկա քաղաքական և ռազմական,… Կարդալ ավելին »

ՀՀ քաղաքացին կամավոր ՌՈ է հանձնել զենք-զինամթերք

2018թ. օգոստոսի 1-ին, ռազմական ոստիկանության աշխատակիցների բացատրական աշխատանքների արդյունքում, քաղաքացի Ս.Պ-ն կամավոր ռազմական ոստիկանություն է հանձնել ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, մեկ պահեստատուփ՝ 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտներով, 1 երկփողանի 16 մմ տրամաչափի որսորդական հրացան, երկու հակատանկային ական, 600 հատ 7.62 մմ և 60 հատ 5.45 մմ տրամաչափերի փամփուշտներ: Ս. Պ.-ը բացատրություն է տվել, որ նշված զենք-զինամթերքը… Կարդալ ավելին »

Տեղի է ունեցել շրջանավարտների երդմնակալությունը

Օգոստոսի 2-ին տեղի է ունեցել Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի 2.5-ամյա ուսումնական ծրագրի շրջանավարտների երդմնակալության հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա է եղել պաշտպանության նախարարի տեղեկալ Գաբրիել Բալայանը։ 33 ունկնդիրները քաղաքացիական բուհերում սովորելու ընթացքում նաև հաճախել են ռազմական համալսարան և սպայական կրթություն ստացել։ Առաջիկա օրերին նորանշանակ լեյտենանտները վիճակահանությամբ կընտրեն իրենց մշտական տեղակայման վայրն ու  կմեկնեն զորամասեր՝ ղեկավարելու… Կարդալ ավելին »