Daily Archives: 02.08.2018

Հայտնաբերվել է անորակ վարտիքների մեծ խմբաքանակ

ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության և ՊՆ ՌՈ աշխատանքային պլանի համաձայն զորքերում իրականացվող աշխատանքների շրջանակներում N զորամասում հայտնաբերվել են զինվորական վարտիքներ, որոնք բացարձակապես չեն համապատասխանում ՊՆ կարիքների համար ձեռք բերվող նմանատիպ ապրանքների տեխնիկական բնութագրերին և որոնց կրումը հարիր չէ զինծառայողներին: Նախնական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նմանատիպ վարտիքների խմբաքանակ դեռևս 2017 թվականին փորձ է… Կարդալ ավելին »

Կառավարությունը հաստատեց պաշտոնաթող Հանրապետության նախա­գահի գրասենյակի գործունեության ֆինան­սավորման կարգը

Կառավարությունը հաստատեց պաշտոնաթող Հանրապետության նախա­գահի գրասենյակի գործունեության ֆինան­սավորման կարգը: Մասնավորապես, սահմանվում են՝ պաշտոնաթող Նախագահի գրասենյակի գործունեության իրականացման համար ֆինանսական միջոցների տրամադրման ուղղությունները, գրասենյակի գործունեության ֆինանսավորման աղբյուրը, գրասենյակի աշխատողների վարձատրության չափը, գրասենյակի համար վարձատրվող տարածքի տարեկան գումարի չափը։ Ըստ հիմնավորման, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով պաշտոնաթող Հանրապետության նախագահներին ըստ իրենց… Կարդալ ավելին »

Մասնակցելու ենք ոչ թե մասնակցելու, այլ հաղթելու համար. Վահան Բաբայան

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին քաղաքական ուժերի պակաս չի զգացվի: Մենք տեղեկացանք, որ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունի ԲՀԿ-ից հեռացած եւ սեփական Ռեֆորմիստական կուսակցությունը հիմնած ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բաբայանը: Նրա ղեկավարած ուժը ոչ թե դաշինքով, այլ միայնակ է մասնակցելու. «Այո մասնակցելու ենք ոչ թե մասնակցելու, այլ հաղթելու համար։Քանի որ կարծում եմ կլինեն նախադրյալեր։Այսօր ավելի մեծ է… Կարդալ ավելին »

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ողջունելով դեսպանին, կարևորել է հայ-բրիտանական համագործակցության շարունակական ընդլայնումն ու բարձր գնահատել Հայաստանի համար բրիտանական բիզնեսի և մշակութային բաղադրիչների առկայությունը: Մհեր Գրիգորյանը բրիտանական կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում համարել է ոչ միայն օտարերկրյա ներդրում, այլև կառավարության համար ընդունելի բիզնես միջավայր… Կարդալ ավելին »

Քննարկվել են հայ-հնդկական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանին: Վարչապետը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների շարունակական զարգացումը և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմամբ ու խորացմամբ: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել առևտրատնտեսական կապերի խթանումը և այդ ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացումը: Իր հերթին, Յոգեշվար Սանգվանը նշել է… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային կառավարիչ Յան Վան Բիլսենի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային կառավարիչ Յան Վան Բիլսենի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է կառավարության և մեր երկրի մասնավոր հատվածի ներկայացուցիչների համագործակցությունն ու զարգացումը Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ակտիվ փոխգործակցությունը կնպաստի մեր երկրի տնտեսության խթանմանն ու մասնավոր հատվածի գործունեության զարգացմանը: Միջազգային… Կարդալ ավելին »

Թեթև արդյունաբերության ոլորտի զարգացումը խթանելու համար պետք է միջոցներ ձեռնարկենք. Նիկոլ Փաշինյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրի որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Լենտեքս» ՍՊԸ-ն կօգտվի ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: Ընկերությունը նախատեսում է կատարել 1.98 մլրդ ՀՀ դրամի ներդրում՝ բարձրորակ հումք ձեռք բերելու նպատակով: «Լենտեքս»-ը կարտադրի բարձր որակի տրիկոտաժե քաթաններ՝ հագուստեղեն կարելու… Կարդալ ավելին »

Թուրք երկու նախարարների մուտքը ԱՄՆ-ը արգելվել է

ԱՄՆ-ն շարունակում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ, երկկողմ լարված հարաբերությունների պատճառով։ Պաշտոնական Վաշինգտոնը Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլին և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին արգելել է մուտք գործել Միացյալ նահանգներ։ Հիմնական պատճատը այն է, որ Թուրքիան ազատ չի արձակում իր տարածքում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին, ով մեղադրվում է ահաբեկչական կառույցների հետ կապ ունենալու մեջ։… Կարդալ ավելին »

Գարո Փայլանի արձագանքը՝ Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներին

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը արձագանքել է Վաշինգտոնի պատժամիջոցներին, որոնցով արգելվել է 2 թուրք նախարարների մուտքը ԱՄՆ։ Նախարարների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու պատճառը Թուրքիայում ձերբակալված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին՝ ԱՄՆ-ի բարձրագույն ղեկավարության բազմաթիվ հորդորներից հետո ազատ չարձակելն է: Բրանսոնը մեղադրվում է ահաբեկչական կառույցների հետ կապ ունենալու մեջ։ Փայլանը «Twitter»-ի էջում… Կարդալ ավելին »

Պետք է դիտարկել բացառապես իրավական դաշտում. Արմեն Սարգսյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի գործի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով կալանավորված է: Տեղի ունեցածը Հայաստանի համար եզակի դեպք է, երբ երկրի պաշտոնաթող ղեկավարը հայտնվում է մեղադրյալի աթոռին: Ու տրամաբանական է, որ այս իրադարձությանը որեւէ կերպ պետք է անմիջապես արձագանքեր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը. ի վերջո,… Կարդալ ավելին »