Նոր հրատարակություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Արմեն Ասատրյանի «Հին Թիֆլիսի հայոց Շամքորեցոց Սուրբ Աստվածածին և Սուրբ Մինաս եկեղեցիները (պատմություն և տարեգրություն)» աշխատությունը:

Ներկա հրատարակությունը «Թիֆլիսի հայկական եկեղեցիները» շարքի երկրորդ գիրքն է՝ նվիրված հիշյալ եկեղեցիների պատմությանը: Այս եկեղեցիները Թիֆլիսի հայ համայնքի պարծանքն էին, սրբացված աղոթատներ, որոնց դռները շուրջ երկու հարյուրամյակ բաց են եղել հավատացյալների համար: Այսօր, սակայն, դրանք խոնարհված են:

Հեղինակն անդրադարձել է նաև այդ եկեղեցիներում սպասավություն բերած հոգևորականների կյանքին ու գործունեությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գիրքը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար: Հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի:

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով