«Ես ինքս Ամենայն Հայոց Կաթողիկոսին շատ եմ քննադատել, նույնիսկ մարտի 1-ի հետկապված իմ ելույթում նշել եմ, որ նա պետք է գնար Մյասնիկյանի արձանի մոտ: Բայց չեմընդունում «Նոր Հայաստան, նոր հայրապետ» խմբի գործողությունները, նրանք Վեհարանում «բուտերբրոտ» էին ուտում, կոլա խմում, խայտառակ եղանք,անթույլատրելի է, չեմ ընդունում»: ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում նման կարծիքհայտնեց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար ԱՐԱՄՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:
Պարոն Հարությունյանի խոսքով՝ հնարավոր տարբերակ է, որ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդները կանգնեն և պահանջեն՝ դադարեցնել եկեղեցու դեմ իրականացվող գործողությունները, սակայն, ըստ նրա՝ դա կարող է հանգեցնել բախման.
«Դարեր շարունակ մենք մեր եկեղեցին պաշտպանել ենք օտար նվաճողներից, բայց պարզվում է, որ այսօր մի քանի աղանդավորներ կարող են գալ և նման
ոտնձգություններանել եկեղեցու դեմ: Աղանդավորները շատ ավելի կազմակերպված են, եթե, օրինակ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներից 100 հոգի
հավաքվեն, գնան,դեմ կանգնեն նրանց,ապա իմացեք, որ աղանդավորները շատ
ավելի կազմակերպված կհակադարձեն:Այսինքն, ստեղծվելու է մեծ բախում, որը
ամենևին ձեռնտու չէ մեզ: Դա այն խնդիրն է, որըպետք է պետությունը լուծի»:
Արամ Հարությունյանը նկատում է, որ այլևս ոստիկանական մեքենա չի ուղեկցում կաթողիկոսին, ինչն անընդունելի է համարում.
«Որքանով տեղյակ եմ՝ նույնիսկ խորհրդային ժամանակներում է Կաթողիկոսին
ուղեկցել ոստիկանական մեքենա: Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո,
ասում են՝ այդմեքենան չկա, չի ուղեկցում Կաթողիկոսին: Ստացվում է այնպես, որ
պետությունը մի կողմ է կագնել, բայց պետությունը հենց դրա համար է, որ չթողնի
նման անարխիա երկրում»,- նկատեց պարոն Հարությունյանը, նշելով,
որ հայտնվել ենք մի իրավիճակում,երբամեն ինչ արժեզրկվում է.
«Հիմա ի՞նչ է ստացվում ՝ վարկաբեկվում է եկեղեցին, վարքաբեկվում են Արցախիպատերազի հերոսները, վարքաբեկվում են մտավորականները՝ սա պարզապես մանկամտություն է»:
Haydzayn.am