Daily Archives: 11.07.2018

ՀՀԿ-ում վերլուծել են, թե ինչն էր պատճառը, որ բնակչությունը դուրս եկավ փողոց և մերժեց իրենց․ սխալները կներկայացնեն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀԿ ԳՄ անդամ, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվել է՝ արդյոք իրենք վերլուծել են, թե ինչն էր պատճառը, որ բնակչությունը դուրս եկավ փողոց եւ մերժեց ՀՀԿ-ին: «Բնականաբար, վերլուծել ենք, բայց դա չի նշանակում, որ վերլուծությունը պետք է լինի հրապարակային այս փուլում»: Թե կոնկրետ որ սխալները հանգեցրին դրան, Հարությունյանը չցանկացավ… Կարդալ ավելին »

Հովիկ Աբրահամյանի՝ քաղաքականությունից դուրս գալուց հետո, իրեն պատկանող բիզնեսը հայտնվել է ծանր վիճակում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ընկերությունը Արարատի եւ Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 5-ի վճռով հարկադրված սնանկ է ճանաչվել: Այս ընկերությունը պատկանում է ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Ավելին` գործարանի տնօրենը նրա եղբայրն էր` Հենրիկ Աբրահամյանը: Ընկերության սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյանը «Ժողովուրդ» օրաթերթի… Կարդալ ավելին »

ՊԵԿ-ն անցել է նախկին գործելաոճին՝ հսկիչ գներով է մաքսազերծում ու տոտալ տուգանում է. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «ՊԵԿ-ն անցել է նախկին իշխանության գործելաոճին՝ մաքսազերծումն իրականացնում է տնտեսվարողների համար անընդունելի եւ կոռուպցիոն ռիսկերով հսկիչ-գներով մաքսազերծմանը՝ «Առավոտին» ահազանգել են փոքր ու միջին բիզնեսի մի խումբ ներկայացուցիչներ, որոնք պնդում են՝ վերջին օրերին մաքսայինում սկսել են կիրառել ՊԵԿ-ի կամայական հսկիչ-գները, եւ տնտեսվարողների ներկայացրած հաշիվ-ապրանքագիրը հաշվի չեն առնում: Այս մի քանի տնտեսվարողները խնդրեցին… Կարդալ ավելին »

ՀՀ-ում մեծ թափով գլուխ են բարձրացրել «դանոսչիկները» և «գործ տվողները». ՀՀԿ-ում անեկդոտ են հյուսել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր կայանալիք ԱԺ արտահերթ նիստում կառավարության կողից ներկայացված օրինագծերից մեկի առիթով ՀՀԿ-ում անեկդոտ են հյուսել։ Խոսքն «Ազդարարման համակարգի մասին» օրենքի նախագիծի մասին է, որով նախատեսվում է ստեղծել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ, որի միջոցով կարող են ներկայացվել հանցագործության մասին անանուն հաղորդումներ: Դեռեւս մեկ տարի առաջ ՀՅԴ-ական պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի կողմից սա բնորոշվեց… Կարդալ ավելին »

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կորցնելու բան չունեմ, միաբջիջ փոքր մարդ է, որ փորձի վարկաբեկի. Ալիկ Սարգսյանը` նախկին մարզպետի մասին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանն այսօր անդրադարձավ Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի կողմից իրեն ուղղված սպառնալիքներին: Նա նշեց, թե այդ մարդը միաբջիջ, փոքր մարդ է, որ փորձի իրեն վարկաբեկի:

2018թ. առաջին կիսամյակում ԶՈՒ գլխավոր շտաբում ուսումնասիրվել է քաղաքացիներից ստացված 942 դիմում

2018թ. հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատը ստացել է 942 դիմում, որից 87-ը` ԶՈՒ ԳՇ պետի մոտ կայացած քաղաքացիների ընդունելությունների ժամանակ: Քաղաքացիների ներկայացրած դիմումները հիմնականում վերաբերել են  զորակոչիկներին զինվորական ծառայությունից ազատելու, բնակավայրին մոտ զորամաս զորակոչելու կամ տեղափոխելու, եղբայրներին միևնույն զորամաս զորակոչելու կամ տեղափոխելու, ըստ մասնագիտության զորակոչելու, զինծառայողներին վաղաժամկետ զորացրելու,… Կարդալ ավելին »

Էդուարդ Շարմազանովը մեկնել է Լեհաստան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 11-13-ը կգտնվի Վարշավայում՝ մասնակցելու Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների երրորդ գագաթաժողովին, ինչպես նաեւ Լեհաստանի խորհրդարանի կազմավորման 550-ամյակին նվիրված միջոցառումներին: ՀՀ ԱԺ փոխնախագահը ելույթ կունենա գագաթաժողովում, կմասնակցի Լեհաստանի նախագահի՝ պատվիրակությունների ղեկավարների համար նախատեսված ընդունելությանը: Այցի շրջանակում նախատեսվում են նաեւ հանդիպումներ:

Անդրանիկ Քոչարյան. «Չի ցանկացել բանակը ներգրավել, բայց չի կանխել Միքայել Հարությունյանի ապօրինի ստորագրած հրամա՞նը». «Հայկական ժամանակ»

Ռոբերտ Քոչարյանը նախօրեին տված իր հարցազրույցով ցուցմունք է տալիս ըստ էության Սերժ Սարգսյանի դեմ. նման կարծիք հայտնեց Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանն իր այդ հարցազրույցում անդրադարձել էր Մարտի 1-ի գործով ըստ էության հիմնական կարեւորագույն խնդիրներին, մասնավորապես փետրվարի 23-ի խորհրդակցությանը, 0038 հրամանին, բանակի ներգրավմանը։ – Քոչարյանը նաեւ նշում է, որ չէր ցանկանում, որ բանակը… Կարդալ ավելին »

Ո՞ր պատգամավորներն են թաքցրել իրենց ունեցվածքը

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասով վարչական իրավախախտումների վերաբերյալ 66 վարույթ է հարուցվել: Դրանց արդյունքում կայացվել են վարչական տույժ կիրառելու մասին 15 որոշում, գործի վարույթը կարճելու մասին՝ 17 որոշում. իսկ 34 գործերի քննությունը կիրականացվի հուլիս ամսին: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 66 վարույթները որ ոլորտների բարձրաստիճան պաշտոնատար անձանց են վերաբերում: Մասնավորապես վարույթ է հարուցվել ԱԺ չորս պատգամավորի դեմ:… Կարդալ ավելին »

ԴԱՀԿ ծառայության ավտոկայանատեղիում այրվել են մեքենաներ

Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ երևում է թե ինչպես են այրվում ԴԱՀԿ ավտոկայանատեղիում կայանված մի քանի մեքենաներ: Մնացած վարորդները խուճապահար դուրս են բերում իրենց մեքենաները…