Անդրանիկ Քոչարյան. «Չի ցանկացել բանակը ներգրավել, բայց չի կանխել Միքայել Հարությունյանի ապօրինի ստորագրած հրամա՞նը». «Հայկական ժամանակ»

Ռոբերտ Քոչարյանը նախօրեին տված իր հարցազրույցով ցուցմունք է տալիս ըստ էության Սերժ Սարգսյանի դեմ. նման կարծիք հայտնեց Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանն իր այդ հարցազրույցում անդրադարձել էր Մարտի 1-ի գործով ըստ էության հիմնական կարեւորագույն խնդիրներին, մասնավորապես փետրվարի 23-ի խորհրդակցությանը, 0038 հրամանին, բանակի ներգրավմանը։

– Քոչարյանը նաեւ նշում է, որ չէր ցանկանում, որ բանակը ներգրավվի ներքաղաքական զարգացումներին՝ ակնարկելով «Երկրապահի» մասին, նշելով, որ նրանցից շատերը զինված են եղել։ Արդյո՞ք ԵԿՄ-ն համարվում է բանակ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

-Ոչ ԵԿՄ-ն չի համարվում բանակ, բայց այն ժամանակվա ԵԿՄ ղեկավար կազմի մի զգալի մասը նույն բանակի բարձրագույն հրամանատարական կազմի գեներալներն են եղել նաեւ։ Բանակի ներգրավման խնդիրը Ռոբերտ Քոչարյանը լուծել է Միքայել Հարությունյանին պարտադրելով 0038 հրամանի ստորագրում, երկրապահների խնդիրը չէ, դա հասարակական կառույց է, դա կանոնավոր բանակ չէ. ըստ էության 0038 հրամանով Երեւանում ստեղծվել է բանակի կառավարման նոր մարմին՝ փոխելով բանակի կառուցվածքը, սահմաններից Երեւան են բերել զինված ուժերի ստորաբաժանումներ, եւ ինքը փորձում է դա արդարացնել, որ սահմանում իրավիճակը լարվել է, դրա համար զորքը սահմանամերձ շրջաններից հանել, բերել են Երեւան, ամբողջությամբ աբսուրդ է։ Դրա համար եմ ասում՝ ինքը ինչքան շատ խոսի, այնքան նախաքննական մարմինը շատ արժեքավոր նյութեր կունենա իր ձեռքի տակ։…

Չի ցանկացել բանակը ներգրավել, բայց չի կանխել Միքայել Հարությունյանի ապօրինի ստորագրած հրամա՞նը, այդ դեպքում այդքան տարի խոսում են այս հրամանի մասին, այդ հրամանի գոյության մասին ինքը տեղեկացված էր, ինքը բանակի կառուցվածքն ամբողջությամբ փոխել է՝ թուլացնելով նաեւ մեր դիրքերը աոաջնագծում։

Եթե շատ խորանանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի շատ հոդվածներ ի հայտ կգան, որոնք խախտվել են այս հրամանի կիրառման արդյունքում։ Այնպես որ նախաքննական մարմինը սկսել է Միքայել Հարությունյանից, իսկ Միքայել Հարությունյանը դրանից առաջ Փաստահավաք խմբում ըստ էության մատնացույց է արել Ռոբերտ Քոչարյանի պարտադրանքն այս հրամանին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիմա նախաքննական մարմինը տեսնում է, որ այս բոլոր գործողությունները միտված են եղել իշխանությունը զավթելուն, այն, ինչ տեղի է ունեցել բանակի ներգրավմամբ՝ իշխանազավթություն է տեղի ունեցել Մարտի 1-ին։ Ոչ թե ցուցարարներն են զինված հարձակում կամ ապօրինի սահմանադրական կարգը փոխելու գործողություններ արել, այլ պարզվում է՝ իշխանությունները դեռ փետրվար ամսին Ռոբերտ Քոչարյանի անմիջական հրահանգավորումով իրականացրել են ապօրինի գործողություններ նաեւ Սահմանադրության խախտմամբ.

Սահմանադրությունն ակնհայտ խախտվել է եւ նույնիսկ չեն փորձել մի հատ իրավաբանների հետ խորհրդակցեն այս թեմայով, որ գոնե հիմա չխոսեն, որովհետեւ դա այնքան ակնառու է եւ դրա մասին խոսելն իրենց դեմ է ամբողջությամբ շուռ գալու։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս  «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով