Պաշտպանության նախարարն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Այսօր հուլիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն և հանդիպել այնտեղ ապաքինվող երիտասարդների հետ:

Պաշտպանության նախարարը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբշրջել է ամբողջ տարածաշրջանի համար բացառիկ այդ կառույցում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին ու զարգացման ծրագրերին:Ներկայացնելով կենտրոնի հնարավորությունները՝ Արմեն Մուրադյանը մասնավորապես նշել է, որ այն գործում է որպես ամբողջականվերականգնողական համալիր, որտեղ առողջական խնդիրներից բացի լուծվում են նաև զինվորական հաշմանդամների սոցիալականինտեգրման, կրթության և աշխատանքի հարցեր:

Դավիթ Տոնոյանը զրուցել է նաև կենտրոնում վերականգնողական բուժում ստացող նախկին զինծառայողների հետ: Պաշտպանականգերատեսչության ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել ապաքինվող երիտասարդներին՝ անմնացորդ ծառայության ու նվիրումի համարև արագ ապաքինում մաղթել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով