Արևմուտքում վստահ չեն՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը ռուսական պրոյեկտ չէ

«Արևմուտքում որոշակի զգուշավորություն կա, դեռևս վստահ չեն՝ արդյո՞ք Փաշինյանը կարող է շատ լուրջ բարեփոխումներ իրականացնել, և արդյո՞ք ռուսական պրոյեկտ չէ: 

Պետք է հաշվի առնել նաև եվրոպական բյուրոկրատիայի գործոնը, նրանք 2 ամսվա մեջ չէին կարող լուրջ որոշումներ կայացնել Հայաստանին գործնականում աջակցություն ցույց տալու համար :

Նիկոլ Փաշինյանը ամեն օր պետք է շատ լուրջ բարեփոխումներ իրականացնի, որպեսզի արևմուտքը համոզվի  վերջինիս կառավարության նպատակների լրջության մեջ »,- Politik.am-ին փոխանցեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը, խոսելով  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  այցից Բրյուսել, մասնավորապես  արված հայտարարությունից, որում ասվում էր ՝« Հայաստանը հայցվոր երկիր չէ, և բարեփոխումները  անկախ աջակցությունից տեղի են ունենալու.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվրամիությունը  գործնական քայլեր պետք է կատարի.   մենք մի քանի քրեական գործերով արդեն 42 միլիոն դոլար ենք գեներացրել, ու եթե մեր հայտնի կոռուպցիոներներից մեկին մի լավ թափ տանք, գրպաններից 10 միլիոն եվրո գումար կթափվի»,- ավելացնելով որ այդ հայտարարությունը չպետք է բարձրաձայնվեր, սակայն նման հարց մասնավոր զրույցներում բարձրացնելը կլիներ միանգամայն արդարացված:

Արմեն Վարդանյանն իր համոզմունքն հայտնեց առ այն՝ արևմուտքը շուտով  կսկի գործնական քայլեր ցույց տալ՝ Հայաստանին , քաղ հասարակությանը  շատ ավելի մեծ ծրագրերում ներգրավվելու առումով, քանի որ Հայաստանի նկատմամբ մեծ  հետաքրքրություն կա:

Խոսելով հայկական կողմից պարբերաբար արվող «Հայաստանը չի փոխում իր արտաքին քաղաքականությունը» հայտարարությունից գնացող ազդակներից, մեր զրուցակիցը նշեց, որ մասնավոր հանդիպումների ժամանակ մեր դիվանագետները պետք է եվրոպական կողմին, ԱՄՆ-ին պարզ տեքստով փոխանցեն. «առայժմ Հայաստանը թույլ է և ակնհայտորեն չի կարող հակառուսական գիծ որդեգրել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մենք պետք է բարելավենք մեր տնտեսության վիճակը, բարձրացնենք երկրի անվտանգության մակարդակը, ուժեղացնենք երկրի մրցունակությունը, որից հետո աստիճանաբար կշարժվենք դեպի արևմուտք »:

Վարդանյանի պնդմամբ, որպեսզի կարողանանք հաջողություններ գրանցել արտաքին քաղաքականության համատեքստում և ռուսական սպառնալիքներին դիմագրավենք՝  Հայաստանը պետք է ամեն օր աշխատի «դիմադրողականության բարձրացման» ուղղությամբ:

Զրուցի վերջում անդրադառնալով ՀՀ-ի կողմից արտաքին և ներքին քաղաքականության  տարբերություններին և դրանցում առկա խնդիրներին Արմեն Վարդանյանն ասաց. «Ներկա դրությամբ ՀՀ-ում ով էլ գա իշխանության, պետք է փորձի հավասարակշռված քաղաքականություն վարել Արևմուտքի և Ռուսաստանի  հետ հարաբերություններում:

Իհարկե, լինում են հարցեր, որոնք թե՛ Ռուսաստանի կողմից, և թե Արևմուտքի կողմից Հայաստանին դնում են փակուղու առջև.  մեր իշխանությունները առայժմ հաջողությամբ մանևրում են»:

Եզրափակելով զրույցը, Արմեն Վարդանյանը նշեց, որ առայժմ պետք է Հայաստանի ներսում զգալի փոփոխություններ արվեն ,  որոնք հնարավորություն կտան հետագայում մեր արտաքին քաղաքականությանը հստակ  կողմնորոշում տալ.

«Քաղաքականություն կողմնորոշում տալուց առաջ նաև շատ կարևոր է հասկանալ, հետևյալ հարցերի պատասխանը՝ ի՞նչ կտա մեզ Արևմուտքը, եթե  մենք ակնհայտ պրոարևմտյան դիրքորոշում ունենանք: Արդյո՞ք նրանք լիարժեք պատրաստ են մեզ պաշտպանել, արդյո՞ք կարող են փոխհատուցել այդ վնասները, որոնք կարող ենք ունենալ տնտեսական առումով, եթե խզենք Ռուսաստանի հետ մեր կապերը »,-եզրափակեց Արմեն Վարդանյանը:

 

Politik.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով