ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ. ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՂՆԵՐԸ «ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ» ԱՂԱՆԴԻ ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐՆ ԵՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՒՄ ՈՒ ՀՈՎԱՆԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ

ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ. ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՂՆԵՐԸ «ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ» ԱՂԱՆԴԻ ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐՆ ԵՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՒՄ ՈՒ ՀՈՎԱՆԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ

Օրեր առաջ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը «հպարտորեն» հայտարարեց, որ. «Ես «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ եմ, իմ հավատքը դա է»:

Այս հայտարարությունը բուռն քննարկումների առիթ հանդիսացավ և գրեթե ողջ հանրությունը դատապարտեց նրա աղանդավոր լինելու երևույթը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կարելի է ասել, որ հանրային և այլ անհայտ գործոնների ճնշման ներքո Գևորգ Աճեմյանը հրաժարական տվեց. «Սիրելի ընկերներ, այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացրել վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից…»։


Բայց մեր նյութը հիմնականում դրան չի վերաբերում: Այս մեկուկես ամսվա ընթացքում մի խում կեղծ եկեղեցասերներ՝ դիմակավորվելով Հայ Առաքելական Ս. Եկեղեցու զավակների առերես քողի ներքո, փողոցում՝ լկտի բառերով և պահվածքով, պահանջում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը: Այդ նախաձեռնությունը դատապարտվեց եկեղեցականաց ողջ դասի և հանրության կողմից, իսկ եկեղեցականները և վերլուծաբաններ այն հռչակեցին աղանդավորական:


Այս նախաձեռնության մասնակիցները սարսափած, որ բացահայտվել է իրենց աղանդաորական լինելը և նրանց կողմից հովանավորվելն ու ֆինանսավորվելը, այս ու այն կողմ ընկած հերքելու փորձեր էին կատարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց ավաղ. «Ծածուկ ոչինչ չկայ, որ չյայտնուի, ոչ էլ գաղտնի բան, որ չիմացուի եւ ի յայտ չգայ» (Ղուկ. 8:16-17):
Խնդիրն այն է, որ այս նախաձեռնությանը միացած, սատարող և իրենց օժանդակությունը հայտնող (https://www.youtube.com/watch?v=K2P5KI54hTc) Վահե Պետրոսյանը «Կյանքի խոսք» աղանդից է: 


Մնացյալ հետևությունները թող ընթերցողներն անեն:

Ֆեյսբուքյան օգտատեր՝ Արմեն Հակոբյանի գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով