Եթե Էջմիածինը վերցնեն, հաջորդը Արցախն է լինելու. Լիա Ավետիսյան

Գրող, հրապարակախոս ԼԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ խոսքով` «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնության գործողությունները, որոնք ուղղված են Առաքելական եկեղեցու եւ կաթողիկոսի դեմ, ինքնուրույն գործողություններ չեն: Նրա բնորոշմամբ, այս ամենը «թավշյա» խաբեբայության մի հատվածն է. «Այս դեպքերից դեռեւս մեկ ամիս առաջ գրել էի, թե այս նոր իշխանավորների հետագա քայլերն որոնք են լինելու` սկզբից կառավարության ու տեղական մարմինների զավթում, այնուհետեւ Էջմիածնի քաղաքակն եւ տեղական մարմինների զավթում, որպեսզի Էջմիածինը լինի անպաշտպան: Իհարկե, թող խոսեն Մանվելի հասցեին, ես չգիտեմ, գուցե այստեղ օբյեկտիվություն կա, բայց եթե Մանվելը լիներ, ով կհամարձակվեր Էջմիածնում նման բաներ անել: Եթե Էջմիածինը կարողանան վերցնել, հաջորդը Արցախն է լինելու: Այս ամբողջ «թավշյա» ծրագիրը նրա համար է, որ հերթով հանձնենք Արցախը»,-«Իրավունքի»հետ զրույցում նշեց Լ. Ավետիսյանը:
Անդրադառնալով այս նախաձեռնության ընթացքում ՀՀ իրավապահ մարմինների գործողություններին, մեր զրուցակիցը նկատեց, որ ներկայիս ոստիկանապետ վալերի Օսիպյանի «պուպուշ թատրոնը»` «Էլեկտրիկ Երեւանի», «Թավշայ հեղափոխության» ընթացքում նրա համար էր, որ ստանձներ այդ պաշտոնը, բայց եթե Վովա Գասպարյանը լիներ, նման բան երբեք թույլ չէր տա Առաքելական եկեղեցու դեմ.«Այս նախաձեռնության անդամները կաթողիկոսի հրաժարականը կտեսնեն այն աշխարհում, երբ սատկեն երազում կտեսնեն, սա լինելու բան չէ»,-հավելեց Լիա Ավետիսյանը:

Անդրադառնալով ՀՀ առաջին փոխվարչապետի խոսնակի վերջին հայտարարությանը, Լիա Ավետիսյանը նկատեց. «Ես չգիտեմ ում եմ բերել կառավարություն, զարմանում եմ, որ մեր լավ տղերքին նրանք նման պատվի են արժանացնում, ասում են, թե երեխա են եղել չեն հասկացել ինչ են անում , սրանք ակնհայտ ազգի թշնամիներ են: Նրանք այնպիսի տեղեր են զբաղեցնում, որտեղ պետք է լինեին կարգին հայ տղերքը»,-ասաց հրապարակախոսը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

iravunk.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով