Փաշինյանը վարչապետ դարձավ աննախադեպ աջակցության ալիքի վրա

Փաշինյանը վարչապետ դարձավ աննախադեպ աջակցության ալիքի վրա: Արդեն ակնհայտ է, որ այդ ալիքի հիմնական փայատերերը արտասահմանյան ֆոնդերն ու կրոնական կազմակերպություններն էին։ Դրա հետ մեկտեղ իր դերն է խաղացել Սարգսյան-Կարապետյան (այսինքն Սարգսյան-Մոսկվա) հակամարտությունը:

Ակնհայտ է նաև, որ արևմտյան աղբյուրներից սնվող ֆոնդերն ու աղանդները ունեն սեփական օրակարգ: Սեփական օրակարգ ունի նաև Մոսկվան: Այդ օրակարգը կարող է համընկնել ՀՀ շահերի հետ, բայց կարող է նաև հակասել, և փաստացի հակասում է: Մեր պետության շահերին հակասում են՝ թե՛ արևմուտքի և թե՛ արևելքի օրակարգերը: Երկուսն էլ ունեն պլաններ Ադրբեջանի ու Իրանի մասով, երկուսն էլ ուզում են այդ պլանները իրագործել մեր հաշվին: Բնականաբար մեր երկրի այն ղեկավարը, ով կսպասարկի վերոհիշյալ բևեռների շահերը կգործի հնարավոր ամենա ծանր հանցանքն ու կհռչակվի պետական դավաճան:

Թեպետ Փաշինյանը վարչապետ է դարձել վերոհիշյալ բևեռների ակտիվ գործունեության շնորհիվ, նա իր առաջին իսկ քայլով հայտարարեց, որ ընդդիմանալու է այդ բևեռների հիմնական օրակարգային դրույթին: Նա հայտարարեց, որ Արցախը պետք է բանակցությունների մաս կազմի, նշելով, որ Արցախի անունից չի բանակցելու: Փաշինյանի քաղաքականությունը արդեն իսկ քննադատության անթիվ առիթներ է տվել, սակայն պետությանը դավաճանելու մեջ նրան մեղադրել հանարավոր չէ: Այո, իրեն բերել են ֆոնդերն ու աղանդները, բայց քանի դեռ նա հավատարիմ է բանակցային գործընթացի իր իսկ հայտարարած բանաձևին, նա կխուսափի դավաճանի պիտակից: Լիքը այլ պիտակներից չի խուսափի, բայց էդ մեկից կխուսափի:

Սերժ Սարգսյանը կարար խաբեր, ասեր, որ տարածք է հանձնելու, բայց չհանձներ, քանի որ իր իշխանության հիմքում Շմայսն ու Մանվելն էին, ոչ թե Սորոսն ու Կյանքի Խոսքը: Սական Փաշինյանի լեգիտիմությունը, ոչ թե Սորոսն ու Կյանքի Խոսքն են տվել, այլ հենց Արցախի հարցում իր դիրքորոշումը: Հենց փոխվի դիրքորոշումը, փոշիանալու է ամեն ինչ:                                                                                                                                                                                                                                                                        Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով