ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի նախատեսված հանդիպումը մեկնարկել է այսօր առավոտյան՝ Սինգապուրում:
Համաձայն ԶԼՄ-ների հաղորդման երկու ղեկավարները նախ բարձրաստիճան պաշտոնատարների բացակայությամբ և երկու թարգմանիչների ներկայությամբ հանդիպելու են փակ դռների հետևում, որի հետո ԱՄՆ նախագահի և Հյուսիսային Կորեայի առաջնորդի հանդիպումը շարունակվելու է ընդլայնված կարգով:
Հանդիպումը տևելու է 45 րոպե: Լրագրողների ներկայությամբ միմյանց ողջունելուց հետո, կողմերը մտել են բանակցության:
Վերջին 65 տարիների ընթացքում և 1950-1953 թվականներին Կորեական պատերազմից հետո, ԱՄՆ-ն ու Հյուսիսային Կորեան մշտապես եղել են հակառակորդներ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպման սեմին ընդգծելով Կորեական թերակղզու միջուկային ապազինման անհրաժեշտությունն, ասել է. «Ամեն ինչ պարզ կդառնա Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպումից հետո»:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը երկկողմ բանակցությունների մեկնարկից առաջ նշել է, որ նոր ժամանակաշրջանում նախկին տարաձայնությունները պետք է լուծվեն: Նա հույս է հայտնել, որ այս բանակցությունները տարածաշրջանում ու աշխարհում խաղաղության ու կայունության համար արդյունավետ կլինեն:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հանդիպումից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է.«ԱՄՆ-ն պատրաստ է Հյուսիսային Կորեային վստահեցնել, որ միջուկային ապազինումը վատ հետևանքներ չի ունենալու Փխենյանի համար»:
Արևմտյան աղբյուրների հաղորդման համաձայն, վերջին երեք օրերի ընթացքում ամերիկացի տարբեր պաշտոնատարներ, այդ թվում՝ պետքարտուղար Պոմպեոն և Թրամփի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը, Սինգապուրում Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան պաշտոնատարների հետ բազմաթիվ հանդիպումներում փորձել են Փխենյանին համոզել զիջել ԱՄՆ-ի պահանջներին:
Parstoday.com