«Վերադարձի իրավունք» երթի ազգային առաքելությունը ուրբաթ օրվա երթին մասնակցության կոչ է արել

«Վերադարձի իրավունք» երթի և Գազայի հատվածի շրջափակման չեղարկման ազգային առաքելությունը, Պաղեստինի ժողովրդի տարբեր խավերին կոչ է արել մասնակցել ուրբաթ օրը «Ֆեթր» տոնի հետ միաժամանակ կազմակերպվելիք «Բարության ու հավասարության ուրբաթ» միջոցառմանը:

«Վերադարձի իրավունք» երթի և Գազայի հատվածի շրջափակման չեղարկման ազգային առաքելությունը երկուշաբթի օրը հրապարակած կոչում նշել է, որ  «Բարության ու հավասարության ուրբաթ» օրվա  նպատակը նահատակների հարազատների հետ շփումը, հիվանդանոցներում ու տներում ապաքինվող վիրավորներին այցի գնալն ու  նրանց սխրանքի մեծարումն է:

«Վերադարձի իրավունք» երթի և Գազայի հատվածի շրջափակման չեղարկման ազգային առաքելությունը հաղորդագրության մեջ ընդգծել են մինչև Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարի երկար տարիների ընթացքում ձևավորված Պաղեստինի ժողովրդի նպատակների ու իդեալների իրագործումն այս շարժման ժողովրդային ու խաղաղասիրական էության պահպանման անհրաժեշտությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անցած մարտի վերջերից սկսած, պաղեստինցիները, մասնակցելով Գազայի հատվածի սահմանների մերձակայքում անցկացվող «Վերադարձի իրավունք» երթին, փորձել են հաստատել զավթված տարածքներ վերադառնալու պաղեստինցի տարհանվածների իրավունքն ու Գազայի հատվածի շրջափակման չեղարկումը:

Պաղեստինի առողջապահության նախարարությունը մի զեկույցում հայտարարել է, որ խաղաղ երթերը ճնշելու ընթացքում Սիոնիստական ռեժիմի զորայինները սպանել են ավելի քան 127 և վիրավորվել  ավելի քան 14000 պաղեստինցիների:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով