Սինգապուրում մեկնարկեց Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ ԱՄՆ նախագահի հանդիպումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի նախատեսված հանդիպումը մեկնարկել է այսօր առավոտյան՝ Սինգապուրում:

Համաձայն ԶԼՄ-ների հաղորդման երկու ղեկավարները նախ բարձրաստիճան պաշտոնատարների բացակայությամբ և երկու թարգմանիչների ներկայությամբ հանդիպելու են փակ դռների հետևում, որի հետո ԱՄՆ նախագահի և Հյուսիսային Կորեայի առաջնորդի հանդիպումը շարունակվելու է ընդլայնված կարգով:

Հանդիպումը տևելու է 45 րոպե: Լրագրողների ներկայությամբ միմյանց ողջունելուց հետո, կողմերը մտել են  բանակցության:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերջին 65 տարիների ընթացքում և 1950-1953 թվականներին Կորեական պատերազմից հետո, ԱՄՆ-ն ու Հյուսիսային Կորեան մշտապես եղել են հակառակորդներ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպման սեմին ընդգծելով Կորեական թերակղզու միջուկային ապազինման անհրաժեշտությունն, ասել է. «Ամեն ինչ պարզ կդառնա Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպումից հետո»:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը երկկողմ բանակցությունների մեկնարկից առաջ նշել է, որ նոր ժամանակաշրջանում նախկին տարաձայնությունները պետք է լուծվեն: Նա հույս է հայտնել, որ այս բանակցությունները տարածաշրջանում ու աշխարհում խաղաղության ու կայունության համար արդյունավետ կլինեն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հանդիպումից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է.«ԱՄՆ-ն պատրաստ է Հյուսիսային Կորեային վստահեցնել, որ միջուկային ապազինումը վատ հետևանքներ չի ունենալու Փխենյանի համար»:

Արևմտյան աղբյուրների հաղորդման համաձայն, վերջին երեք օրերի ընթացքում ամերիկացի տարբեր պաշտոնատարներ, այդ թվում՝ պետքարտուղար Պոմպեոն և Թրամփի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը, Սինգապուրում Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան պաշտոնատարների հետ բազմաթիվ հանդիպումներում փորձել են Փխենյանին համոզել զիջել ԱՄՆ-ի պահանջներին:

 

Parstoday.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով