Զիդան. Չէի ցանկանում մարզիչ դառնալ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոստովանել է, որ ի սկզբանե չի ցանկացել մարզչական կարիերա սկսել:

«Մարզիչ դառնալ չեմ ցանկացել: Սկզբում դա ինձ չէր հետաքրքրում: Ես այլ ծրագրեր ունեի, սակայն ուրախ եմ, որ հայտնվել եմ այնտեղ, որտեղ պետք է հայտնվեի»,- ֆրանսիացի մասնագետի խոսքն է մեջբերում «Sportsmole.co.uk»-ը:

Նշենք, որ Զիդանի գլխավորությամբ «արքայական ակումբն» Իսպանիայի ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:

«Սերուցքայինները» 30-րդ տուրում կհանդիպեն «Լաս Պալմասին»:

 

Armsport.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով