Ռուսաստանի դաշնության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը տեղեկացրել է արևմուտքի պատժամիջոցներին դիմակայելու Մոսկվայի պատրաստակամության մասին:
Մոսկվայում լույս տեսնող Կոմերսանտ թերթին տված հարցազրույցում ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն ասել է.«Չնայած Արևմուտքի պատժամիջոցներին, այս երկրի պաշտպանական-ռազմական արդյունաբերությունը մեծ զարգացում է ապրել»:
«Արևմուտքի պատժամիջոցներն իրականում հին թշնամու հակազդեցությունն է ուղղված ՌԴ-ի զարգացման տեմպերին: Նրանք միայն այն դեպքում կանգ կառնեն, երբ Ռուսաստանը վերածվի թույլ երկրի»․ հավելել է Ռոգոզինը:
ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ պատժամիջոցները Ռուսաստանին մոտիվացրեցին ավելի մեծ ուշադրություն դարձնել երկրի ներքին կյանքին և լինել ժողովրդակենտրոն:
«Ռուսաստանը ներկայումս ԱՄՆ-ից հետո աշխարհի սպառազինության շուկայում արտահանումների ծավալի առումով երկրորդ տեղն է զբաղեցնում և այս ոլորտում Ռուսաստանի եկամուտը հասել է ավելի քան 15 միլիարդ դոլարի»․ ասել է Դմիտրի Ռոգոզինը:
Parstoday