Դեմոկրատ պատգամավոր. «Հասել է Թրամփի իմիպիչմենտի ժամանակը»

Կալիֆորնիայի նահանգի դեմոկրատ պատգամավոր և կոնգրեսում Դոնալդ Թրամփի գլխավոր հակառակորդ Մաքսին Վաթերզը կրկնել է ԱՄՆ նախագահին իմպիչմենտի ենթարկելու իր պահանջն, ասելով.«Հասել է Թրամփի իմիպիչմենտի ժամանակը»:

Hill կայքի հաղորդմամբ՝ կիրակի օրը Կալիֆորնիայի Դեմոկրատական կուսակցության տարեկան համաժողովում կուսակցության հազարավոր պատասխանատուների ու ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ Վաթերզը համոզմունք է հայտնել, որ 2017 թվականի ընտրություններին Ռուսաստանի միջամտության գործի հատուկ պատասխանատու Ռոբերթ Մուլերը մոտ օրերս բացահայտելու է, թե ով է գործարք կնքել Ռուսաստանի հետ:

Վաթերզը Թրամփին հարցապնդելու պահանջը կրկնելով ասել է , որ այլևս չի կարող սպասել և Մուլերից ակնկալում է լուծել այդ առեղծվածը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վաթերզն անցյալ ամիս ևս պահանջել էր Թրամփին իմիպիչմենտի ենթարկել: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը որոշ երկրների «կեղտոտ» էր անվանել:

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով