Ռուսաստանը պատրաստ է դիմակայել արևմուտքի պատժամիջոցներին

Ռուսաստանի դաշնության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը տեղեկացրել է արևմուտքի պատժամիջոցներին դիմակայելու Մոսկվայի պատրաստակամության մասին:

Մոսկվայում լույս տեսնող Կոմերսանտ թերթին տված հարցազրույցում ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն ասել է.«Չնայած Արևմուտքի պատժամիջոցներին, այս երկրի պաշտպանական-ռազմական արդյունաբերությունը մեծ զարգացում է ապրել»:

«Արևմուտքի պատժամիջոցներն իրականում հին թշնամու հակազդեցությունն է ուղղված ՌԴ-ի զարգացման տեմպերին: Նրանք միայն այն դեպքում կանգ կառնեն, երբ Ռուսաստանը  վերածվի թույլ երկրի»․ հավելել է Ռոգոզինը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ պատժամիջոցները Ռուսաստանին մոտիվացրեցին ավելի մեծ ուշադրություն դարձնել երկրի ներքին կյանքին և լինել ժողովրդակենտրոն:

«Ռուսաստանը ներկայումս ԱՄՆ-ից հետո աշխարհի սպառազինության շուկայում արտահանումների ծավալի առումով  երկրորդ տեղն է զբաղեցնում և այս ոլորտում Ռուսաստանի եկամուտը հասել է ավելի քան 15 միլիարդ դոլարի»․ ասել է Դմիտրի Ռոգոզինը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով