«Իսկ դուք ինչպե՞ս եք կարծում». եկեղեցին ավագանու նիստում կանանց նկատմամբ բռնության կիրառման մասին

Երեւանի ավագանու նիստում վերջերս «Երկիր Ծիրանի» եւ ՀՀԿ խմբակցությունների միջեւ տեղի ունեցած միջադեպը շարունակում է բուռն քննարկման առարկա հանդիսանալ: Ընդ որում, այս օրերին բռնությունը կամ նման միջադեպերը դատապարտող հայտարարություններ են հնչել տարատեսակ կառույցների կողմից:

Սակայն ահա Հայ Առաքելական եկեղեցին լռում է: «Ժողովուրդ» օրաթերթը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանից հետաքրքրվեց՝ ինչպես է վերաբերվում հայ առաքելական եկեղեցին ավագանու նիստում կանանց հանդեպ տեղի ունեցած բռնությանը:

«Իսկ դուք ինչպե՞ս եք կարծում: Եկեղեցին դեմ է ցանկացած տեսակի բռնության: Ցանկացած բռնություն դատապարտելի է: Կապ չունի` ում նկատմամբ»: Դիտարկմանը` այդ դեպքում հնարավո՞ր է` դատապարտող որեւէ հայտարարությամբ հանդես գաք, նա նշեց. «Այդպիսի հարց չի քննարկվել Մայր Աթոռում»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով