Daily Archives: 27.02.2018

Վթարի են ենթարկվել մեկ այլ պատահարից տուժածին հիվանդանոց տեղափոխելիս. կա զոհ

Փետրվարի 26-ին, ժամը 22.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21065» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի Բամբակաշատ գյուղի կենտրոնական փողոցի թիվ 112 տան դիմաց վրաերթի է ենթարկել 1962 թ. ծնված Արտաշես Մովսիսյանին և ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում` դիմել է փախուստի: Նույն օրը, ժամը 22.35-ի սահմաններում, «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենայով Ա.Մովսիսյանին դեպքի վայրից հիվանդանոց տեղափոխելիս, Նորապատ գյուղի 5-րդ փողոցի թիվ 4 տան… Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանը հումոր չի արել, երբ ասել է, որ չի առաջադրվելու նախագահի և վարչապետի պաշտոններում

ԱԺ «Հանրապետական» և ՀՅԴ խմբակցությունները որպես Բարձրագույն դատական խորհրդի առաջին անդամի թեկնածու են առաջադրում Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարցով դիմեց Գ. Հարությունյանին. «2014 թվականին ձեր ներկայությամբ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի մասնագիտական անդամների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է՝ «ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի… Կարդալ ավելին »

«Արմեն Սարգսյանի թեկնածությունը լավագույն տարբերակն է». Արշակ Սադոյան

Հանրային խորհրդի անդամ, «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը ներքաղաքական դաշտում չի տեսնում այլ մարդու, ով կարող է ստանձնել ՀՀ Նախագահի պաշտոնը: «Կարծում եմ, Արմեն Սարգսյանի թեկնածությունը լավագույն տարբերակն է, որը կարող է լինել: Նա արդյունավետ և փորձառու քաղաքական գործիչ ու դիվանագետ է, ուստի կփորձի դառնալ ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ աշխարհասփյուռ հայության… Կարդալ ավելին »

Փետրվարի 27-ի աստղագուշակ

Խոյ: Մտերիմներին տեղյակ պահեք ձեր խնդիրների մասին, մի հրաժարվեք օգնությունից: Օրը նպատակահարմար է խմբակային աշխատանք կատարելու համար: Կարող եք զբաղվել ստեղծագործական մոտեցում պահանջող գործերով: Հարցերին ձեր ինքնատիպ մոտեցումը ճիշտ տեղին կլինի: Բարձր պաշտոն զբաղեցնող մարդկանց հետ հանդիպումները, կարևոր փաստաթղթեր լրացնելը՝ ցանկալի է հետաձգել: Սիրային ժամադրությունը չի արդարացնի ձեր սպասելիքները, եթե ջանքեր չգործադրեք՝ այն առանձնահատուկ և… Կարդալ ավելին »

Ո՞վ պետք է վճարի վարչապետի անվտանգության աշխատակիցների պատճառով տեղի ունեցած վթարի տուգանքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է` վարչապետ Կարեն Կարապետյանի անվտանգության աշխատակիցներից Արսեն Բաղդասարյանը «Հունդայ» մակնիշի 084ԼԼ50 պետհամարանիշի ծառայողական ավտոմեքենայով վթարի է ենթարկվել: Բարեբախտաբար, զոհեր չկան: Վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ վթարի պատճառով չկան նաեւ վիրավորներ: Իսկ թե ո՞ւմ մեղավորությամբ է եղել վթարը, նա չմանրամասնեց` պատճառաբանելով, թե դա պետավտոտեսուչները կճշտեն: Դիտարկմանը,… Կարդալ ավելին »

Այսօր հայ դերասան, երկիծաբան Վարդան Պետրոսյանի ծննդյան օրն է

Այսօր հայ դերասան Վարդան Պետրոսյանի ծննդյան օրն է: Ծվնել է գիտնականի ընտանիքում։ Մանկությունը անցել է Երևանի կենտրոնում՝ Խանջյան փողոցում գտնվող հայրական բնակարանում։ Սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանում, որից հետո Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի դիզայնի բաժնում։ Ծառայել է Խորհրդային բանակում։ 1988 թվականին Վահրամ Սահակյանի հետ ստեղծել է Երիտասարդ Ոզնիներ թատրոնը, որն, այնուհետև վերանվանվելով «Ոզնիներ»,… Կարդալ ավելին »

Ազատության հրապարակն արդեն «բրոնյա» են արել. լուրջ խմորումներ են սպասվում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ի տարբերություն նախորդ տարվա, երբ ընտրություննեից հետո փողոցային պայքար տեղի չունեցավ, այս տարի Ազատության հրապարակը թափուր չի մնա: Այստեղ լուրջ քաղաքական խմորումներ են լինելու: Արդեն քաղաքական ուժերը հայտեր են ներկայացնում հրապարակը «բրոնյա» անելու համար: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է Ազատության հրապարակ գործուղվելու մասին, իսկ մի քանի օր… Կարդալ ավելին »

ՀՀԿ-ական ֆեյքերի հետքերով. «Պետք ա ֆեյք էջ բացես ու գրես…». բացահայտում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Օրերս ֆեյսբուքում ակտիվ տարածվում էին լուսանկարներ, որտեղ Աստղիկ Մկրտչյան անունով օգտատերն ինչ-որ մեկին հրահանգում է ֆեյսբուքյան կեղծ էջ բացել եւ ի պաշտպանություն Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության՝ մեկնաբանություններ գրել Զարուհի Փոստանջյանի՝ Ազատություն ռադիոկայանին տրվելիք հարցազրույցի ժամանակ։ Հարցազրույցը վերաբերում էր Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած սկանդալային միջադեպին: Նկարում Աստղիկ Մկրտչյան անունով օգտատիրոջ… Կարդալ ավելին »

Ծառուկյանը բացահայտեց խնդիրը. անհնար է մեկ կենտրոնից կախել համակարգը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հազիվ թե որեւէ մեկի համար անսպասելի լինի, որ Գագիկ Ծառուկյանը որոշել է կողմ քվեարկել իշխող մեծամասնության ներկայացրած չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին: Եվ բանն այստեղ անշուտ իրական կամ կեղծ ընդդիմություն լինելու պարզունակ եւ ժամանակավրեպ դիսկուրսը չէ: Գործնականում, որքան էլ բարդ լինի հանրության համար պատկերացնել, Հայաստանում տեղի է ունենում ներքին, իշխանական կամ… Կարդալ ավելին »

Գյուղացին կրկին մենակ է մնացել իր խնդիրների հետ. ցանքատարածությունները զգալի նվազել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում վերջին տարիներին նվազել են ցանքատարածությունները: «Ժողովուրդ» օրաթերթը ԱՎԾ-ից պարզեց, որ միայն 2017թ. ընթացքում նախորդ տարվա համեմատ` ցանքատարածությունները զգալի նվազել են` 58 հազար 900 հեկտարով: Ընդ որում, նվազել են ե՛ւ կարտոֆիլի, ե՛ւ ցորենի, ե՛ւ գարու ցանքատարածությունները: Միաժամանակ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական վիճակագրական տվյալներից պարզեց, որ Հայաստանում կրկնակի նվազել է կարտոֆիլի ու ցորենի… Կարդալ ավելին »