Գյուղացին կրկին մենակ է մնացել իր խնդիրների հետ. ցանքատարածությունները զգալի նվազել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում վերջին տարիներին նվազել են ցանքատարածությունները: «Ժողովուրդ» օրաթերթը ԱՎԾ-ից պարզեց, որ միայն 2017թ. ընթացքում նախորդ տարվա համեմատ` ցանքատարածությունները զգալի նվազել են` 58 հազար 900 հեկտարով: Ընդ որում, նվազել են ե՛ւ կարտոֆիլի, ե՛ւ ցորենի, ե՛ւ գարու ցանքատարածությունները:

Միաժամանակ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական վիճակագրական տվյալներից պարզեց, որ Հայաստանում կրկնակի նվազել է կարտոֆիլի ու ցորենի բերքատվության չափը: Հիմնական պատճառը ոլորտի հանդեպ իշխանությունների անուշադրությունն է. գյուղացին այսօր մենակ է մնացել իր խնդիրների հետ` հաճախ չկարողանալով լուծել ոռոգման ջրի, պարարտանյութերի հարցերը, դրան գումարած՝ խնդիրներ են ստեղծում եղանակային անբարենպաստ պայմանները, իսկ բերքահավաքից հետո գյուղացիները հայտնվում են մթերքն իրացնելու խնդրի առաջ: Արդյունքում տարեցտարի նվազում են ցանքատարածությունները, դրա հետեւանքով՝ բերքի քանակը, եւ ներքին սպառումն ապահովելու համար ստիպված են կարտոֆիլ ու ցորեն ներկրել: Համաձայնեք` իրավիճակը բավական տխուր է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով