Ազատության հրապարակն արդեն «բրոնյա» են արել. լուրջ խմորումներ են սպասվում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ի տարբերություն նախորդ տարվա, երբ ընտրություննեից հետո փողոցային պայքար տեղի չունեցավ, այս տարի Ազատության հրապարակը թափուր չի մնա: Այստեղ լուրջ քաղաքական խմորումներ են լինելու:

Արդեն քաղաքական ուժերը հայտեր են ներկայացնում հրապարակը «բրոնյա» անելու համար: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է Ազատության հրապարակ գործուղվելու մասին, իսկ մի քանի օր է, ինչ Ֆեյսբուք սոցիալական ցանցում առանձին օգտատերեր հայտարարություն են տարածում, որ մարտի 10-ին Երեւանի Ազատության հրապարակում տեղի է ունենալու համահայկական հանրահավաք: Նպատակը՝ բողոք ընդդեմ «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների դատական գործով» կայացվելիք վճիռների»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով