Daily Archives: 07.02.2018

Սերժ Սարգսյանը դեսպան է նշանակել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Սերգեյ Մանասարյանը համատեղության կարգով նշանակվել է Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ ՄԱՆԱՍԱՐՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ… Կարդալ ավելին »

Կես միլիոնի կոնյակ, 1 միլիոնի հուշանվերներ, 40 կգ շոկոլադ… Ծովագյուղի համայնքապետարանի գնումների պլանը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարության պետական գնումների համակարգում Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի համայնքապետարանը ներկայացրել է ընթացիկ տարվա գնումների պլանը: 2018 թվականին համայնքապետարանը գնման մեկ անձից (ՄԱ) կատարվող ընթացակարգով նախատեսում է 40 կգ շոկոլադապատ կոնֆետ գնել, որի 1 կիլոգրամն արժե 4500 դրամ: 40 կգ շոկոլադ գնելու համար գնման պլանում 180000 ՀՀ դրամ է նախատեսվել: Նույն… Կարդալ ավելին »

ՊԵԿ նախագահի տեղակալի եղբայրը Երևանի կենտրոնում շքեղ հյուրանոց է կառուցում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանի եղբայրը Երևան քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցում՝ «Հայաթ փլեյս» հյուրանոցի և ՄԱԿ-ի գրասենյակի հարեւանությամբ, 10 հարկանի հյուրանոց է կառուցում: Հյուրանոցի կառուցապատողը, ըստ Իրավաբանական անձանց ռեգիստրի գրանցամատյանի տվյալների՝ «Սերեոն» ՍՊԸ-ն է: Սույն ընկերությունը հիմնադրել է Միացյալ թագավորության քաղաքացի Էդվին Պապոյանսը 2009 թվականին»:   Ավելին՝ թերթի… Կարդալ ավելին »

Փետրվարի 7-ի աստղագուշակ

Խոյ: Այսօր դուք անհամբեր եք և նյարդային, կարևոր որոշումներ եք ընդունում՝ հաշվի չնստելով ուրիշների կարծիքի հետ և թշնամիներ վաստակելով: Ի հայտ կգան ֆինանսական դժվարություններ, ընդ որում՝ ձեր մեղքով։ Դուք հակված եք ավելի շատ ծախսել, քան կարող եք ձեզ թույլ տալ։ Օրը բոլորովին հարմար չէ ազդեցիկ մարդկանց հետ շփումների համար։ Ձգտելով ձեռք բերել նրանց հովանավորությունը՝ դուք… Կարդալ ավելին »

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 07-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:30-16:30 Նորք-Մարաշ համայնքի՝ Նորքի 4, 7, 8, 10, 13, 17 փողոցները, Նորքի 2, 13 փողոցների 1-ին և 2-րդ նրբանցքները, Նորքի 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքը, Գ.Հովսեփյան 10 փողոցը, Ս.Խանզադյան փողոցը, հարակից… Կարդալ ավելին »

Դաշինք-Արմեն Սարգսյան հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը չի մասնակցի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գերմանիայից վերադարձած Գագիկ Ծառուկյանը երկու օր առաջ «կանյաչնիում» հավաքել է իր ֆրակցիայի անդամներին` քննարկելու դաշինքի եւ նրա անդամների մոտեցումներն ապագա նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրման առնչությամբ: Նա տեղեկացրել է, որ մինչ Գերմանիա մեկնելը Արմեն Սարգսյանը զանգահարել է իրեն` ֆրակցիայի ու իր հետ հանդիպման առաջարկ արել։ «Հանդիպումը տեղի կունենա մոտ օրերին»,-… Կարդալ ավելին »

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը իր հաճույքների համար չի խնայում քաղաքային բյուջեի միջոցները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմը իր հաճույքների համար չի խնայում քաղաքային բյուջեի միջոցները: Միայն ամանորյա մեկ քեֆի համար քաղաքապետարանը ծախսել է 2 մլն 725 հազար դրամ կամ մոտ 5700 դոլար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքապետարանը անցած տարվա դեկտեմբերի 18-ին պայմանագիր է կնքել «Հին Նորք-Մարաշ» ընկերության հետ եւ 250 հյուրերի համար խնջույք կազմակերպելու նպատակով… Կարդալ ավելին »

Արա Աբրահամյանի և գործարար Ռուբեն Գրիգորյանի վեճը նոր զարգացումներ է ստանում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և գործարար Ռուբեն Գրիգորյանի վեճը նոր զարգացումներ է ստանում։ Հիշեցնենք, որ Ռուբեն Գրիգորյանի հիմնադրած՝ «2Ն Քոմփընի» ընկերությունում Արա Աբրահամյանն ունի 50 տոկոս մասնաբաժին։ Ընկերությունը, սակայն, ահազանգում է, որ Արա Աբրահամյանը փորձում է ապօրինի կերպով տնօրինել ընկերության ողջ մասնաբաժինը։ «Ժամանակ»-ի հետ զրույցում «2Ն Քոմփընի» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ… Կարդալ ավելին »

ՊՊԾ գնդի տարածքից 14 մլն դրամի անհետացման հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2016թ. հուլիսին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից մի քանիսին այդ տարածքում տեղակայված բանկոմատից 14 մլն դրամ հափշտակելու մեղադրանք էր նաեւ առաջադրվել: Սակայն մինչեւ հիմա ամբողջական գումարը չի հայտնաբերվել. իրավապահները միայն 300 հազար դրամն են գտել Արթուր Սողոմոնյանի կոշիկի միջից, անձնական խուզարկությամբ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քրեական գործում քննվող հիմնական… Կարդալ ավելին »

Կարեն Կարապետյանն իրականում բյուջեի հաշվի՞ն է Դավոս մեկնել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դավոսյան տնտեսական համաժողովին մասնակցելու համար հատուկ չարտերային չվերթով վարչապետ Կարեն Կարապետյանի` Շվեյցարիա այցի շուրջ նոր մանրամասներ են ի հայտ գալիս: Հիշո՞ւմ եք, երբ Կարեն Կարապետյանը սոցիալական ցանցերում հրապարակեց լուսանկարներ ինքնաթիռից, կառավարությունից շտապեցին պարզաբանել, թե նա մեկնել է մասնավոր օդանավով, որի համար պետական բյուջեից որեւէ գումար չի տրամադրվել: Մինչդեռ թերթը պարզեց, որ… Կարդալ ավելին »