Daily Archives: 07.02.2018

Արցախում պատգամավորներին արգելել են «պոստեր» այցելել. Զինվորի հաշվին մի «փիառվեք». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում այլեւս արգելվում է «փիառվել» սահման պահող զինվորի հաշվին։ Հայաստանից Արցախ մեկնողներին արգելվել է զորամասեր այցելելը, առավել եւս՝ «պոստեր»։ «Պահանջն «ամենաբարձր» մակարդակով է, չկատարելը «մահացու մեղք է»,- կատակեց մեր աղբյուրը։ Փետրվարի 2-4-ը աշխատանքային այցով Արցախ մեկնած ԱԺ պատգամավորները եւս բացառություն չեն եղել, նրանք մասնակցել են ԱԺ նիստին, պետնախարարի, ՊԲ հրամանատարի եւ… Կարդալ ավելին »

Ալավերդցի քրեական հեղինակության գործով լուրջ փաստեր կներկայացվեն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Լուրջ փաստեր Վերջերս ձերբակալված և կալանավորված ալավերդցի Վահագն Աբգարյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը վստահեցնում է, որ առաջիկայում լուրջ փաստեր կհրապարակի, որով կարդարացնի իր պաշտպանյալին․ «Վահագն Աբգարյանը անմեղ է, և ես դա կապացուցեմ»: Փաստաբանը նշեց, որ այս ամբողջ աժիոտաժի իմաստն այն է, որ Քննչական կոմիտեն ցույց տա, թե հանցավոր խմբավորում է բացահայտել։ Ճարոյանը… Կարդալ ավելին »

Հանրային խորհուրդն անիմաստ մարմին է. ԱԺ արտահերթ նիստ կգումարվի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահը որոշել է փետրվարի 6-ին գումարված ԱԺ հերթական նստաշրջանի ավարտից հետո գումարել ԱԺ արտահերթ նստաշրջան: Արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված են բազմաթիվ նախագծեր, բայց դրանցից մեկը առավել քան ուշագրավ է: Խոսքը վերաբերում է Հանրային խորհրդի մասին օրենքի նախագծին: Իշխանությունը ուզում է օրենսդրական հիմք ստեղծել Հանրային խորհրդի համար: Եվ այդ խորհրդի մասին… Կարդալ ավելին »

Ծխելու մասին օրենքում փոփոխություննե՞ր կարվեն. ՀՀԿ-ականները դժգոհ են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ծխելու դեմ պայքարի շրջանակներում առողջապահության նախարարության ներկայացրած օրինագիծը բուռն է ընդունվել նաեւ իշխող կուսակցության ներկայացուցիչների շրջանում: Հիշեցնենք, որ այդ օրինագծով նախատեսված է հանրային վայրերում ծխելու համար մեծ տուգանքներ կիրառել: Թերթի տեղեկություններով` ՀՀԿ-ական պատգամավորներն իրենց բացասական վերաբերմունքը չեն թաքցրել խմբակցության ներսում խոսակցությունների ժամանակ: Ավելին` հնչել են առաջարկներ, որ մինչեւ այդ օրինագիծը կառավարության… Կարդալ ավելին »