Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը իր հաճույքների համար չի խնայում քաղաքային բյուջեի միջոցները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմը իր հաճույքների համար չի խնայում քաղաքային բյուջեի միջոցները: Միայն ամանորյա մեկ քեֆի համար քաղաքապետարանը ծախսել է 2 մլն 725 հազար դրամ կամ մոտ 5700 դոլար:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքապետարանը անցած տարվա դեկտեմբերի 18-ին պայմանագիր է կնքել «Հին Նորք-Մարաշ» ընկերության հետ եւ 250 հյուրերի համար խնջույք կազմակերպելու նպատակով ծախսել նշված գումարը: Ընդ որում, գնման տեխնիկական բնութագրում քաղաքապետարանից չեն մոռացել հետեւյալ մանրամասները նշել. «Ծառայությունը պետք է մատուցվի բարձրակարգ եւ նրբաճաշակ սրահում` 250 հյուրի համար նախատեսված հարմարություններով»:

Քաղաքապետարանի աշխատակազմը պահանջել է, որ ամանորյա սեղանին մատուցվի երեք տեսակի տաք ուտեստ, չորս տեսակի աղցան, բնական եւ գազավորված հյութեր, օղի, հայկական կոնյակ, շամպայն, գինի, հանքային ջուր, տարբեր տեսակի մրգեր, քաղցրավենիք եւ թխվածքեղեն: Իսկ սրահը պետք է ունենա կենդանի երաժշտություն` բազմազան երգացանկով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով