Daily Archives: 18.01.2018

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում ուղևորատար ավտոբուսում բռնկված հրդեհի կապակցությամբ, որը Ուզբեկստանի քաղաքացիների մահվան պատճառ է դարձել: Նախագահը խնդրել է իր անկեղծ ցավակցությունն ու կարեկցանքի խոսքերը փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինման մաղթանքները:

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ: Քննարկվել են Սահմանադրության փոփոխությունների նոր կարգավորումների ներքո հանձնաժողովի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր: Այդ համատեքստում անդրադարձ է եղել նաև կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով նախատեսվող փոփոխություններին: Խորհրդակցության ժամանակ հանձնաժողովի անդամներն իրենց մոտեցումներն… Կարդալ ավելին »

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Նիգերիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիգերիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իբրահիմ Համզաթը (նստավայրը՝ Թեհրան): Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանն ու Նիգերիան միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությունից բացի կզարգացնեն երկկողմ հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ… Կարդալ ավելին »

Կառավարությունը լուծում կտա գույքահարկի և հողի հարկի գծով կուտակված պարտքերի խնդրին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը կուտակված գույքահարկի, հողի հարկի ինչպես նաև այլ ոլորտներում ապառքների խնդրի վերաբերյալ էր: «Տեղական ինքնակառավարման ոլորտում, պետական եկամուտների կոմիտեում ինչպես նաև այլ ոլորտներում կուտակվել են իրավաբանական և… Կարդալ ավելին »

«Յուրաքանչյուր ստորաբաժանում պետք է հստակ ձևակերպի իր խնդիրը». Կարեն Կարապետյանն այցելել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին ու 2018 թ. անելիքներին: Նախարար Արտեմ Ասատրյանը զեկուցել է, որ հաշվետու տարում նախարարության գործունեությունն իրականացվել է 3 հիմնական ուղղությամբ, որից առաջինն իրականացվող բյուջետային ծրագրերի ծախսարդյունավետության բարձրացումն է եղել. ՀՀ 2017 թ. պետական բյուջեով… Կարդալ ավելին »

Նոր նախագահի դիմանկարը. «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Գործող նախագահ Սերժ Սարգսյանը թվարկել է այն հատկությունները, որոնցով պետք է օժտված լինի հաջորդ նախագահը, որի գործառույթները ամրագրված են նոր Սահմանադրությամբ: Ինչ խոսք, Սերժ Սարգսյանի նշած չափանիշները կարեւոր են՝ լեզուներ իմանալը, ճանապարհ անցնելը, Հայաստանում եւ Սփյուռքում հեղինակություն, միջազգային կապեր ունենալը, անկողմնակալ, ապակուսակցական լինելը (հավանաբար,… Կարդալ ավելին »

Հունվարի 18-ի աստղագուշակ

Խոյ: Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն հանգամանքները՝ հանգստություն պահպանեք: Անգամ ծայրահեղ իրավիճակներում, մի կորցրեք ինքնատիրապետումը: Հավասարակշռության պահպանման հարցում կօգնեն հանգստացնող վարժությունները: Ոչ մի դեպքում ցույց մի տվեք շրջապատին, թե ինչ է կատարվում ձեր ներսում: Կարող եք զբաղվել տնային գործերով: Կնցաղային հոգսերը չեն ձանձրացնի: Անձնական հարաբերություններում հնարավոր են որոշ տրաձայնություններ, կստեղծվեն խնդիրներ, որոնց լուծումը շատ ժամանակ… Կարդալ ավելին »

ԿԲ-ի «շնորհիվ» առաջիկայում կբարձրանան բնակչությանը տր­վող վարկերի տոկոսները

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հավանաբար առաջիկա­յում ՀՀ կենտրոնական բանկը կսկսի բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչի հե­տեւանքով աստիճանա­բար կբարձրանան նաեւ բանկերի կողմից բիզնե­սին եւ բնակչությանը տր­վող վարկերի տոկոսները: Այս մասին ԿԲ-ն ակնարկել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ իր տարածած հաղոր­դագրության մեջ: Թանկացնելով վարկերը՝ ԿԲ-ն փոր­ձելու է կանխել գնաճը: Այսինքն, եթե պարզ ասենք, ավելի թանկ վարկերը բերելու են… Կարդալ ավելին »

Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում է

Դերասան Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է Մոսկվայի իր թատրոնից: Հունվարի 18-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է բժշկական շրջանակների մի աղբյուր։ «Շտապ օգնությունն Արմեն Ջիգարխանյանին իր թատրոնից հոսպիտալացրել է Պիրոգովսկայա հիվանդանոց՝ հիպերտոնիկ կրիզ ախտորոշմամբ: Բժիշկները նաեւ կասկածում են նեւրալգիա եւ որ արտիստը վարակվել է վիրուսով»,- ասել է գործակալության զրուցակիցը: Աղբյուրի խոսքով՝ արտիստի մոտ ընդհանուր թուլություն է դիտվում,… Կարդալ ավելին »

ՀՀԿ-ականներին այսօր խորը հիասթափություն է սպասվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր տեղի ունենալիք ՀՀԿ ԳՄ նիստին հանրապետականներն անհամբեր են սպասում, նրանք կարծում են, որ վեր­ջապես հայտնի կդառնա, թե ով է լինելու ՀՀ չորրորդ նախագահը: Սակայն նրանց սպասվում է խորը հիասթափություն, այս­օր ևս Սերժ Սարգսյանը չի տա «հետագիծ ունեցող, լեզուներ իմացող, Սփյուռքում ճանաչված, ապաքաղաքական» թեկնածուի անունը: Ընդ որում, որքան երկարում է ժամանակը,… Կարդալ ավելին »