Daily Archives: 18.01.2018

Բենզինի գինն աճել է 1,6%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 1,8%-ով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «2017 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0,1% գնաճ: Այս մասին «Փաստը» տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայությունից: 2017 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բենզինի գինն աճել է 1,6%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 1,8%-ով: 2017 թ. դեկտեմբերին 2016 թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի եւ դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 18,2% եւ… Կարդալ ավելին »

Լևոն Յոլյանը ցանկանում է վերադառնալ նախարարի պաշտոնին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Վերահսկիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը ցանկություն ունի ապրիլին կրկին վերադառնալ էներգետիկայի նախարարի պաշտոնին: Յոլյանի այս ցանկությունը բացատրվում է ՎՊ լիազորությունների էական կրճատմամբ: Նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո ՎՊ պալատի փոխարեն կգործի Հաշվեքննիչ պալատը, որն իր ունեցած ազդեցությամբ եւ լիազորություններով էականորեն զիջելու է գործող կառույցին: Այդ իսկ պատճառով Յոլյանն… Կարդալ ավելին »

Վիգեն Սարգսյանի մոտ գոյություն ունի հանրության հետ շփման պրոբլեմ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը զրուցել է քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ. –  Պարոն Մեհրաբյան, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վերջերս անընդհատ սկանդալների մեջ է հայտնվում: Ո՞րն է դրա պատճառը, ինչի՞ հետ եք դա կապում: -Նա ունի հանրության հետ շփման խնդիրներ: Նման խնդիրներ կան, եւ դրանք մնում են դեռեւս չլուծված: Դրա հետեւանքով էլ ծագում են այդ անախորժությունները: -Իսկ ինչո՞ւ… Կարդալ ավելին »

«Կոլյան չի վերցնում, մորգում 4 հատ դիակ կա, մորգի աշխատողը պետք է ճշտի ջահել տղայի մասին». «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատարան Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ երեկ շարունակեց «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով դատական նիստը: Շարունակվեց վկաների հարցաքննությունը: Վկա Լեւոն Մեսրոպյանը ասաց, որ ամբաստանյալներից ճանաչում է միայն Գեղամին (Պետրոս Իսրայելյանին): Հարցին, թե ի՞նչ է հայտնի 2016 թվականի նոյեմբերի 13-ին տեղի ունեցած… Կարդալ ավելին »

«Անթրաշ, չստիկով» տաքսու վարորդները` «Զվարթնոց»-ում. Կարեն Կարապետյանի հանձնարարականը չի կատարվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Անցած տարվա ամռանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականը՝ «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայություն իրականացնող անձանց եւ, ընդհանրապես, անհատ տաքսու վարորդներին լիցենզիա տրամադրելուց հետո էլ վերահսկողության տակ պահելու մասին, այդպես էլ մնացել է անկատար: Հիշեցնենք` Կարեն Կարապետյանը ոլորտն այսպես էր նկարագրել. «Անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, Երեւանյան լիճը Սեւանա լճի տեղ Մալաթիա-Սեբաստիայով բերել, տարիֆների… Կարդալ ավելին »

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Հունվարի 18-19-ը, 20-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին… Կարդալ ավելին »