ԿԲ-ի «շնորհիվ» առաջիկայում կբարձրանան բնակչությանը տր­վող վարկերի տոկոսները

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հավանաբար առաջիկա­յում ՀՀ կենտրոնական բանկը կսկսի բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչի հե­տեւանքով աստիճանա­բար կբարձրանան նաեւ բանկերի կողմից բիզնե­սին եւ բնակչությանը տր­վող վարկերի տոկոսները:

Այս մասին ԿԲ-ն ակնարկել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ իր տարածած հաղոր­դագրության մեջ: Թանկացնելով վարկերը՝ ԿԲ-ն փոր­ձելու է կանխել գնաճը: Այսինքն, եթե պարզ ասենք, ավելի թանկ վարկերը բերելու են տնտեսական աշխու­ժության նվազմանը, ինչն էլ իր հերթին հանգեցնելու է բնակչության գնողունակության նվազմանը:

Դասա­կան տնտեսագիտական կանոններով՝ եթե բնակչու­թյան գնողունակությունը նվազում է, նվազում է նաեւ գնաճի ցուցանիշը: Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ մեր տնտեսության վրա այնքան չեն տարածվում դա­սական տնտեսագիտության կանոնները: Մասնավորապես, գերմոնոպոլիզացված մեր տնտեսությունում գները աճում են ոչ թե շուկայական գործոնների ազդե­ցությամբ, այլ ապրանքային շուկաներում գործող «տնտեսվարողների» քմահաճույքներով: Նման պայման­ներում տոկոսադրույքի փոփոխությունները կարող են ծանր հետեւանքներ ունենալ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով