Մահացել է Ռոքսանա Բաբայանի ամուսինը` Միխայիլ Դերժավինը

Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Մոսկվայի ակադեմիական թատրոնի առաջատար դերասան Միխայիլ Դերժավինը մահացել է այսօր։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են թատրոնում։

«Երկարատև ծանր հիվանդությունից հետո Միխայիլ Դերժավինը մահացավ»,- ասել է թատրոնի ներկայացուցիչը։

Դերասանի հուղարկավորության օրը կհայտարարվի ավելի ուշ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միխայիլ Դերժավինը կինոյի ու թատրոնի դերասան է, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ։

Նա ծնվել է 1936 թվականի հունիսի 15-ին Մոսկվայում, Վախթանգովի անվան թատրոնի առաջատար դերասաններից մեկի` Միխայիլ Ստեփանովիչ Դերժավինի ընտանիքում։ Մի քանի շքանշան է ստացել, այդ թվում` «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» երրորդ ու չորրորդ աստիճանի շքանշաններ։

Երգչուհի, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ռոքսանա Բաբայանը նրա երրորդ կինն էր, ամուսանացել էին 1980 թվականին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Armeniasputnik

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով