Daily Archives: 12.12.2017

ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզվող է հայտնաբերվել

Դեկտեմբերի 11-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից Մաշտոցի բաժին է բերման ենթարկվել ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով ԱՄՆ Այովա նահանգի քրեական օրենսգրքի 709/1/բ/ հոդվածի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, ԱՄՆ քաղաքացի, 1982 թ. ծնված Բեն Ռ.-ն:

Վարչապետին զեկուցվել է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքային խմբի գործունեության ընթացքը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ վարչապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբի կողմից գործարար միջավայրի բարելավման (Doing Business) միջոցառումների մշակման ընթացքի քննարկման նպատակով: Միջոցառումները միտված են բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցման, ՓՄՁ-ների խթանման, ներդրողների պաշտպանվածության, շինարարական, քաղաքաշինական թույլտվությունների ստացման ընթացակարգերի, էլեկտրոնային համակարգերի շարունակական ներդրման, վարկերի հասանելիության, սեփականության գրանցման, ենթակառուցվածքներով… Կարդալ ավելին »

Իսրայելին բաժին է ընկնում զենքի համաշխարհային առևտրի 2,1 տոկոսը

Ստոկհոլմյան SIPRI-ն 2016 թ. ամենաշատ ռազմական արտադրանք վաճառած 100 ընկերության ցանկում ընդգրկել է իսրայելական 3 ընկերություն: Ըստ որում 3-ն էլ սերտորեն համագործակցում են Ադրբեջանի հետ:  Նշված 3 իսրայելական ընկերություններն են՝ Ընկերություն Եկամուտ (մլն $) 27. Elbit Systems 3100 32. Israel Aerospace Industries 2610 37. Rafael Advanced Defense Systems 2120 Ավելի վաղ նույն SIPRI-ն հայտնել էր, որ Ադրբեջանի ներկրումներին բաժին… Կարդալ ավելին »

Վարչապետն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն: Կառավարության ղեկավարը նախ դիտել է Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական հանձնաժողովի անդամների համար կազմակերպված փակ ցուցադրությունը, ծանոթացել Հայաստանում վերջին երկու տարում ստեղծված կամ զարգացված ռազմական տեխնիկայի ու սպառազինության նմուշներին: Այնուհետև վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ռազմաարդյունաբերական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել է… Կարդալ ավելին »

Թաքցրած կորուստ Ադրբեջանում՝ 2016-ի փետրվարից

2016 թվականի փետրվարի 28-ին ծառայակցի կողմից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ՝ Գորանբոյի շրջանում տեղակայված զորամասերից մեկի զինծառայող Ահմեդով Նաթիգ Գուրբան օղլուն (Əhmədov Natiq Qurban oğlu): Դեպքի մասին հայտնի է դարձել միայն 2017 թվականին դրա վերաբերյալ դատական գործի փաստաթղթերից: Դատական գործի մասին հայտնել է նաև ադրբեջանական ընդդիմադիր Meydan լրատվակայքը՝ առանց նշելու, որ նախկինում այդ զինծառայողի մահվան մասին… Կարդալ ավելին »

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 13-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի` Շենգավիթ վարչական շրջանի` Արտաշատի խճուղու 1-ից-7 համարների և 1-ին նրբանցքի արտադրական ձեռնարկությունների, ջերմոցային տնտեսությունների, «Նաիրիտ» գործարանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Դեկտեմբերի 12-ի աստղագուշակ

Խոյ: Առավոտը բարեհաջող կանցնի բոլոր նրանց համար, ովքեր կարևոր գործնական հանդիպումներ կունենան, բանակցություններ կվարեն: Իսկ նշանի այն ներկայացուցիչներն, ովքեր այդ ժամանակահատվածը կնվիրեն սիրային ժամադրություններին, նույնպես դժգոհելու առիթ չեն ունենա: Օրվա մնացած մասն իր հետ մի շարք անախորժություններ կբերի: Հնարավոր են տարաձայնություններ, վեճեր, ինչպես աշխատավայրում, այնպես էլ տանը: Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա, հնարավոր է որոշ քրոնիկական հիվանդությունների… Կարդալ ավելին »

Դեկտեմբերի 11-ին ականի պայթյունից վիրավորվել է ՀՀ ԶՈւ զինծառայող

Դեկտեմբերի 11-ին ՀՀ սահմանի հյուսիսարևելյան հատվածում, մարտական հերթապահության ժամանակ ականի պայթյունից վիրավորվել է ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային Արթուր Գարիկի Դանիելյանը (ծնվ. 1998թ.): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Ներկայումս զինծառայողը գտնվում է Բերդի հոսպիտալում, վիճակը ծանր կայուն է: