Daily Archives: 12.12.2017

«Պետք է ուտելու բան էլ լինի, որ ուտեն». Համայնքապետը՝ Սերժ Սարգսյանի ելույթի մասին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կողբի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը, ով 7 տարուց ավելի է՝ համայնքապետ է, անդրադառնալով շաբաթ օրը տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթին՝ նշեց, որ իրենց կողմերը՝ սահմանամերձ համայնքներում, վիճակը բոլորովին այլ է։ Սերժ Սարգսյանի նկարագրած երևույթները չկան։ «Համայնքի բյուջեն խղճուկ բյուջե է։ Պետք է ուտելու բան էլ… Կարդալ ավելին »

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց Դեկտեմբերի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում, Լոռու մարզի Տաշիր, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում և Ստեփանավանից Վանաձոր քաղաք տանող ավտոճանապարհի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:  Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում… Կարդալ ավելին »

Աստանայում անցկացվելու է Սիրիայի հարցով բանակցությունների հերթական փուլը

Դեկտեմբերի 21-22-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվելու են սիրիական ճգնաժամի լուծմանն ուղղված բանակցությունների հերթական՝ 8-րդ փուլը։ Այս մասին հայտնում է Ղազախստանի ԱԳՆ կայքը։ Ըստ աղբյուրի՝ բանակցությունների հերթական փուլի ընթացքում կողմերը քննարկելու են գերիների ազատ արձակման, անհետ կորածներին հայտնաբերման հարցերով աշխատանքային խմբի ստեղծմանը վերաբերող հարցեր։ Օրակարգում են լինելու նաև Սիրիայում ստեղծված «ապաէսկալացման գոտիներում» իրավիճակը, ականազերծման աշխատանքները։ Սիրիայի հարցով… Կարդալ ավելին »

Դեկտեմբերի 11-ին ծառայակցի կրակոցից ՊԲ զինծառայող է մահացել

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում համածառայակցի արձակած կրակոցից մահացել է ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը:Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:         razm.info

ՀՀ-ում բանկային ոլորտը ծաղկում է. տրամադրում են բավական մեծ տոկոսադրույքներով, քան նշված է նրանց գովազդներում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պատահական չէ, որ Հայաստանում այսօր հիմնականում բանկային ոլորտն է ծաղկում. դժվար է գտնել մի ընտանիք, որ վարկ չունենա: Իսկ վարկերն էլ բանկերը տրամադրում են բավական մեծ տոկոսադրույքներով, շատ ավելի մեծ, քան նշված է նրանց գովազդներում: Օրինակ՝ առեւտրային բանկերն ուսանողական վարկերն առաջարկում են տարեկան 11-12 տոկոսից սկսած: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով բանկերի… Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանի թեկնածուն Արթուր Բաղդասարյանն է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Արթուր Բաղդասարյանի ընտրությունը լինի հնարավորինս աննկատ ու անցնցում: Հատուկ Բաղդասարյանի համար ԱԺ-ն առաջիկայում փոփոխություն կիրականացնի Սահմանադրական դատարանի մասին օրենքում, որպեսզի նրա ընտրությունը հետաձգվի եւ տեղի ունենա ապրիլի 9-ից հետո: Ըստ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրների՝ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածուն այս պաշտոնում… Կարդալ ավելին »

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ուղղաթիռները թռիչքներ են անում Հայաստանի լեռներում

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազայի բանակային ավիացիայի Մի-8ՄՏ բազմանպատակային և Մի-24Պ հարվածային ուղղաթիռները լեռնային պայմաններում թռիչքներ են կատարում։ Թռիչքներն անցկացվելու են մեկ ամիս, բարձրլեռնային տեղանքում։ Այս մասին Razm.info-ին հայտնում է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։ Վարժանքների սկզբում օդաչուներն իրականացնելու են պիլոտաժի պարզ հնարքներ, թռիչքներ և վայրէջք լեռնային տեղանքում նախապես հանձնարարված… Կարդալ ավելին »

Նաղդալյանը հրաժարվել է վճարել 2 մլն դրամ հեռախոսային վճարը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով խոստովանել էր, որ ինքն էլ է հեռախոսի հետ կապված խնդիր ունեցել, ինչի արդյունքում մոտ 1 մլն դրամի հասնող հեռախոսավարձ է եկել ԱԺ հաշվին, իր անձնական միջոցներից վճարել է այդ գումարը: Բայց Բաղդասարյանը ԱԺ Նախագահ Արա Բաբլոյանին հորդորել է, որ նույնը անի նաեւ ԱԺ նախկին… Կարդալ ավելին »

Լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10։00-11։00 Հյուսիսային պող. 1, 3, 4, 6, 8, 10, 10/1, Հին Երևանցու փ. 2 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, Արամի փ. 4/3, Աբովյան փ. 2/5, 8, 11, Նալբանդյան փ. 7/1… Կարդալ ավելին »

Բժշկուհին՝ պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութի մասին. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մեկնարկել է մարդու պապիլոմային վիրուսի դեմ պատվաստումների գործընթացը: Բայց մեր այցելած երկու մանկական պոլիկլինիկաներում էլ պարզ դարձավ, որ ոչ ոք դեռեւս չի ներկայացել պատվաստում ստանալու: Մեկում շահառուներին հրավիրել էին եւ սպասում էին, մյուսում դեռ չէին էլ հրավիրել: Երեւանի N2 բուժմիավորման N1 մանկական պոլիկլինիկայի մանկաբույժ Աննա Սիմոնյանն ասաց, որ դեռեւս… Կարդալ ավելին »