Մխիթարյանն ընդգրկվել է Sky Sports-ի լավագույն հարյուրյակում

Загрузка...

Բրիտանական «Sky Sports» պարբերականը կազմում է իր վարկածով 2017 թվականի 100 լավագույն ֆուտբոլիստների ցանկը:

Ցուցակում ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հայ ֆուտբոլիստը զբաղեցրել է 53-րդ հորիզոնականը:

«Հայ ֆուտբոլիստը լավ էր մեկնարկել ընթացիկ մրցաշրջանը, սակայն 5 գոլային փոխանցումն ու մեկ գոլը 12 հանդիպումներում բավական չէին, որպեսզի Մխիթարյանը դառնար «կարմիր սատանաների» հիմնական կազմի ֆուտբոլիստ»,- գրել է «Sky Sports»-ը:

Նշենք, որ Մխիթարյանն այդ ցուցակում կարողացել է շրջանցել այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Ալվարո Մորատան, Ֆիլիպե Լուիսը, Տոնի Կրոսը, Օլիվյե Ժիրուն, Լուկա Մոդրիչը, Դավիդ Դե Խեան, Մարկո Վերատին, Մեսութ Օզիլը, Ն’Գոլո Կանտեն, Մարկո Ասենսիոն և այլն:

 

 

Armsport

Կրակոցների հետքեր Կուտոյանի տան պատերին. ԱԱԾ նախկին տնօրենի ինքնասպանության հետքերով

17.01.2020

Հունվարի 20-ին ես էլ մեկ րոպե լռությամբ հարգեցի Բաքվի (ադրբեջանցի) զոհերի հիշատակը․ Նիկոլ Փաշինյան

20.01.2020

20 պատգամավոր ցանկանում է դուրս գալ «Իմ քայլից». տեղեկություններ`Փաշինյանի փակ հանդիպումից. «Ժողովուրդ»

18.01.2020

«Պարոն նախարար,նկարները տեղադրում եմ ,որ թարմացնեք ձեր հիշողությունը».Նունե Ներսիսյան

16.01.2020

Փաշինյանին քննադատած երիտասարդը հրավիրվել է ոստիկանություն. վերջինիս քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից

16.01.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...