Daily Archives: 28.11.2017

Իրանի ՌԾՈւ նավախումբը Բանգլադեշում միջազգային զորավարժության է մասնակցում

Իրանի բանակի ռազմածովային ուժերի 49-րդ նավախումբը Բանգլադեշի տարածքային ջրերում մասնակցում է Հնդկական օվկիանոսի առափնյա երկրների համատեղ որոնողափրկարարական զորավարժության։ Այս մասին տեղեկացնում է Իրանի բանակի ՌԾՈւ կայքը։ Իրանի նավախումբը կազմված է «Սաբալան» ռազմանավից և «Բանդարաբաս» թիկունքային ապահովման նավից։ Զորավարժությունն անցկացվում է նոյեմբերի 26-28-ը, ընդհանուր առմամբ մասնակցում է 32 երկիր։ Հիշեցնենք, որ Իրանը 2017-ի փետրվարին  մասնակցում էր… Կարդալ ավելին »

ԱՄՆ զինուժի թվաքանակը Իրաքում և Աֆղանստանում հայտարարվածից զգալիորեն ավել է

Պենտագոնը հրապարակել է բանակի և Ազգային գվարդիայի թվաքանակը, այդ թվում՝ այլ պետությունների տարածքում: Իրաքում Նահանգներն ունի 8892 զինծառայող, իսկ Աֆղանստանում՝ 15.298: Թուրքիայում ամերիկյան զինուժի թվաքանակը հաշվվում է 2174: Տվյալները ներկայացված են ըստ 30.09.2017 թ,: Զեկույցը հրապարակվել է Պենտագոնի կայքում: Իրաքում ամերիկյան զինուժի թվաքանակը անհամեմատ ավելի շատ է, քան նախկինում հայտարարում էին ԱՄՆ ՊՆ խոսնակները: Մասնավորապես վերջերս՝ նույնիսկ… Կարդալ ավելին »

Հայաստանը Ադրբեջանին է հանձնել միջդիրքային գոտում հայտնաբերած ադրբեջանցի զինծառայողի դիակը

Նոյեմբերի 28-ին հայ-ադրբեջանական պետական սահմանի Երասխ-Սադարակ հատվածում ԿԽՄԿ միջնորդությամբ Ադրբեջանին է փոխանցվել միջդիրքային գոտում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողի դիակը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը: Նոյեմբերի 23-ին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր ՀՀ ԶՈւ զինծառայողները միջդիրքային գոտում ադրբեջանցի զինծառայողի դիակ են հայտնաբերել: Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել էր տեղեկությունը: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում նշվում… Կարդալ ավելին »

«Նույնիսկ մեկ ապրանքի թանկացումը 100-200 դրամով քաղաքացու ծախսերի մեջ ունենում է բավականին մեծ մասնաբաժին». Մեսրոպ Առաքելյան

Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը համաձայն է այն կարծիքին, որ գնաճի պայմաններում աղքատության ցուցանիշը կբարձրանա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ գնաճն այսօր մեր հասարակությանը հուզող թեմաներից մեկն է, քանի որ այն ոչ միայն տնտեսական երևույթ է, այլև սոցիալական: «Ամբողջ աշխարհում սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով տեղի է ունենում գնաճ, որն անխուսափելի է, այդ թվում՝ նաև… Կարդալ ավելին »

Amnesty international կազմակերպությունը Բահրեյնի իշխանություններին կոչ է արել բուժօգնություն ցուցաբերել Շեյխ Իսա Ղասեմին

Ի հետևումն Բահրեյնի շիաների ականավոր հոգևորական Շեյխ Իսա Ղասեմի առողջական վիճակի կտրուկ վատացման, Միջազգային ներում կազմակերպությունը երկուշաբթի օրն այդ երկրի իշխանություններին կոչ է արել շտապ կերպով բուժօգնություն տրամադրել նրան: ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Միջազգային ներում կազմակերպությունը Բահրեյնի պատասխանատուներից պահանջել է բուժման նպատակով շտապ կերպով հիվանդանոց փոխադրել Շեյխ Իսա Ղասեմին: Շեյխ Իսա Ղասեմի առողջական վիճակի կտրուկ վատացումից… Կարդալ ավելին »

Պուտինը պահանջել է ոչնչացնել աշխարհում գոյություն ունեցող քիմիական սպէէառազինությունը

Ռուսաստանի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել աշխարհում քիմիական սպառազինության լիարժեք ոչնչացման ուղղությամբ ջանք գործադրել: ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նիդերլանդների Հաագա քաղաքում գումարված Քիմիական սպառազինության արգելման կազմակերպության (OPCW) անդամ երկրների համաժողովին հղած ուղերձում պահանջել է աշխարհում քիմիական սպառազինության լիարժեք ոչնչացումը: Ռուսաստանի նախագահն այդ ուղերձում քիմիական սպառազինություն ունեցող բոլոր երկրներին կոչ է… Կարդալ ավելին »

Վիտալինան Ջիգարխանյանին ցանկացել է երկար և տանջալից մահ

Երեկ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն ու նրանից 44 տարով երիտասարդ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան դատարանի վճռով ամուսնալուծվել են: Ինչպես նշում է kp.ru-ն, ուկրաինացի դաշնակահարուհին, որը յուրացրել է Ջիգարխանյանին պատկանող երեք բնակարանն ու նրա բոլոր խնայողությունները, արդեն ապագայի ծրագրեր է կազմում` երազելով գտնել իր կեսին ու մայրանալ: Ինչ վերաբերում է 82-ամյա նախկին ամուսնուն, ապա երբեմնի սիրող և… Կարդալ ավելին »

Չելսին ձմռանը կարող է ձեռք բերել Օբամեյանգին

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է հեռանալ թիմից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում և կարիերան շարունակել Անգլիայում: «Mirror»-ի տեղեկություններով, գաբոնցի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին»: Լոնդոնցիների գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում է փոփոխություն մտցնել հարձակման գծում և Օբամեյանգն այն ֆուտբոլիստներից մեկն է, որոնք պետք է ուժեղացնեն թիմը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բորուսիան» պատրաստ… Կարդալ ավելին »

ԵԱ. Բասկետբոլի Հայաստանի հավաքականը գլխավորում է Բ ենթախմբի մրցաշարային աղյուսակը

Բասկետբոլի Եվրոպայի 2021 թվականի առաջնության ընտրական առաջին փուլի երկու տուրից հետո Հայաստանի հավաքականը 3 միավորով գլխավորում է Բ ենթախմբի մրցաշարային աղյուսակը: Մեր ընտրանին առաջին խաղում 80:63 հաշվով առավելության է հասել Ալբանիայի նկատմամբ, իսկ երկու օր առաջ սեփական հարկի տակ զիջել է Դանիային՝ 71:78։ Դանիացիներն ու ալբանացիները Հայաստանի հավաքականից մեկ հանդիպում քիչ են անցկացրել: Հաջորդ հանդիպումը… Կարդալ ավելին »

Սոցփաթեթի իրացման հետ կապված բազմաթիվ խնդիրներ են ի հայտ եկել. քաղծառայողները փաստի առաջ են հայտնվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ հեռավոր 2011 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ պետական հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցների համար ներդրվեցին, այսպես կոչված, սոցիալական փաթեթները, հայտարարվեց, որ նպատակը քաղծառայողներին աջակցելն է: Մասնավորապես ենթադրվում էր, որ հանգստյան նպատակով տրվող ութսուն հազար դրամի շնորհիվ պետական ծառայողները կկարողանան իրենց ընտանիքի հետ տարվա մեջ մեկ-երկու օր հանգստի մեկնել: Սակայն փաստն այն է, որ վերջին… Կարդալ ավելին »