Daily Archives: 28.11.2017

ՀՀ կառավարությունը պատրաստ է որակապես նոր մակարդակի բարձրացնել հայ-իրանական առևտրաշրջանառությունը. ՀՀ վարչապետն ընդունել է Իրանի ԱԳ նախարարին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ Հայաստան-Իրան հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և այս տարի նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ չնայած այն հանգամանքի, որ բավական աշխատանք է կատարվել, բազմաթիվ համատեղ ձեռքբերումներ կան,… Կարդալ ավելին »

Վարչապետի մոտ քննարկվել է ջրային համակարգում բարեփոխումների ընթացքը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ջրային համակարգում բարեփոխումների ընթացքը: Զեկուցվել է, որ համակարգում գործող ԾԻԳ-երի և ՋՕԸ-երի օպտիմալացման արդյունքում արդեն իսկ տնտեսվել է գրեթե 800 մլն դրամ: Համապատասխան քայլեր են նախատեսվում պոմպակայանների հետ կապված խնդիրների կարգավորման, ֆինանսական կարգապապահության բարձրացման, մատուցվող ծառայությունների բարելավման և այլ ուղղություններով: Նշվել է,… Կարդալ ավելին »

Նախագահն ընդունել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին: Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է խոսել երկու երկրների միջև բարձր մակարդակի ակտիվ փոխայցելությունների մասին և ընդգծել, որ դրանք հնարավորություն են տալիս էլ ավելի մեծ հոգատարությամբ զարգացնել երկու ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքի վրա կառուցված միջպետական հարաբերությունները: Նախագահ Սարգսյանը հանդիպման առիթով… Կարդալ ավելին »

Նախագահը մասնակցել է Հատուկ քննչական ծառայության կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հատուկ քննչական ծառայության կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին, որը վարել է ծառայության պետ Վահրամ Շահինյանը: Հոբելյանական նիստում ունեցած իր ելույթում Վահրամ Շահինյանն ամփոփել է անցած տասը տարիների ընթացքում կառույցի կայացման և զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքները, առավել նշանակալի ձեռքբերումներն ու դեռևս առկա խնդիրները, անդրադարձել նախաքննության որակի և արդյունավետության բարձրացման ուղղությամբ… Կարդալ ավելին »

Նախագահը պետական պարգևներով խրախուսել է մի խումբ ազատամարտիկների

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Արցախյան ազատամարտում տարած հաղթանակներում նշանակալի ներդրում ունեցած 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որի ժամանակ Հանրապետության Նախագահը հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած նվիրումի համար մի խումբ ազատամարտիկների խրախուսել է պետական բարձր պարգևներով:

2017-ին բնակարանով կապահովվի զոհված և հաշմանդամ զինծառայողների 223 ընտանիք. նախագիծ

ՀՀ կառավարության նոյեմբերի 30-ի նիստի օրակարգում ընդգրկված է որոշման նախագիծ, որով նախատեսվում է Երևանում 974 մլն 724 հազար դրամով ձեռքբերել 76 բնակարան և 525 մլն 276 հազար դրամ արժեքով ՀՀ մարզերում 147 ընտանիքի անհատույց տրամադրել բնակարանների գնման վկայագրեր: Սա իրականացվում է ՀՀ պետական բյուջեի նշված ծրագրով նախատեսված 1 մլրդ 500 մլն դրամ հատկացումների շրջանակներում: Որոշման ընդունմամբ… Կարդալ ավելին »

Քարաթափում ստորգետնյա հանքախորշի առաստաղից

Նոյեմբերի 28-ին, ժամը 15:41-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության «Եվգենիա 8-րդ» հորիզոնականի ստորգետնյա հանքախորշի առաստաղից տեղի է ունեցել քարաթափում: Դեպքի վայր է մեկնել Հատուկ լեռնափրկարար ծառայության Ախթալայի ջոկատը: Լեռնափրկարարները հանքախորշից ոտքի կոտրվածքով դուրս են բերել հորատող բանվոր՝ 1968 թ. ծնված Գ. Վ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

ԵԱՀԿ դիտարկում Ադրբեջանի Ղազախ շրջանի ուղղությամբ

Նոյեմբերի 28-ին Տավուշի մարզպետարանում անցկացվել է ԵԱՀԿ հերթական ճեպազրույցը՝ սահմանին անցկացված դիտարկումից հետո: Մասնակցել են  մարզպետի տեղակալը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներակայացուցչի դաշտային օգնականները, ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է Տավուշի մազպետարանի կայքը: Մարզպետի տեղակալ Վարդան Ալեքսանյանը ներկայացրել է նախորդ բրիֆինգից մինչև հիմա ընկած ժամանակահատվածում արձանագրված հրադադարի խախտման դեպքերը: Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ԵԱՀԿ պաշտոնյաներին… Կարդալ ավելին »

ՀՀ նախագահը ստորագրել է ներմուծվող ռազմական արտադրանքը ԱԱՀ-ից ազատելու մասին օրենքը

Նոյեմբերի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է ԱԺ ընդունած օրենքը, որով ՀՀ և այլ երկրների միջև միջպետական համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի կայքը: Օրենքն Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է նոյեմբերի 17-ին: Այսպիսով՝ և´ 200 մլն դոլարի վարկի… Կարդալ ավելին »

ՀՀ ՊՆ-ն մասնակցում է Չինաստանում ՄԱԿ-ի շտաբային սպաների դասընթացներին

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մասնակցում են նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 8-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում անցկացվող ՄԱԿ-ի շտաբային սպաների դասընթացներին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, հայտնում է ՀՀ ՊՆ կայքը: Չինաստանի մայրաքաղաքում՝ Պեկինում, նման դասընթաց անցկացվել էր նաև 2016 թ.: Այդ ժամանակ մասնակցել էր 22 երկրից 39 ներկայացուցիչ: Երկշաբաթյա դասընթացն անցկացվում է անգլերենով: Այն ներառում է միջազգային… Կարդալ ավելին »