Իրանի ՌԾՈւ նավախումբը Բանգլադեշում միջազգային զորավարժության է մասնակցում

Իրանի բանակի ռազմածովային ուժերի 49-րդ նավախումբը Բանգլադեշի տարածքային ջրերում մասնակցում է Հնդկական օվկիանոսի առափնյա երկրների համատեղ որոնողափրկարարական զորավարժության։ Այս մասին տեղեկացնում է Իրանի բանակի ՌԾՈւ կայքը։

Իրանի նավախումբը կազմված է «Սաբալան» ռազմանավից և «Բանդարաբաս» թիկունքային ապահովման նավից։ Զորավարժությունն անցկացվում է նոյեմբերի 26-28-ը, ընդհանուր առմամբ մասնակցում է 32 երկիր։

Հիշեցնենք, որ Իրանը 2017-ի փետրվարին  մասնակցում էր Պակիստանում անցկացվող «Աման-17»  միջազգային զորավարժությանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

razm.info

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով