Հայաստանը կոչնչացնի 140 միավոր զինտեխնիկա

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն տրվեց «Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև համագործակցության աջակցության մասին» համաձայնագրին:

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը ներկայացրեց, որ ոչնչացվելու է պիտանելիությունից դուրս եկած ՀՀ ՊՆ սպառազինություը, ռազմական տեխնիկան: Ըստ նրա` 3 տարվա բանակցություններցի հետո Գերմանիան համաձայնել է ծրագրի իրականացման համար ՆԱՏՕ-ի Վստահության հիմնադրամի միջոցով հատկացնել 1.3 մլն եվրո:

«Մետաղի ջարդոնից ստացված գումարը` մոտ 100 հազար եվրո, կուղղվի մարդասիրական ականազերծման ծրագրին»,- ասաց Ա.Զաքարյանը` նշելով, որ սա ՀՀ համար առաջին նման նախագիծն է:

Նրա խոսքով`ոչնչացման համար ընտրված սպառազինությունն այլևս սպառել է իր մարտական պիտանելիությունը: Նախատեսվում է ոչնչացնել պիտանելիությունից դուրս եկած 140 միավոր ՀՀ ԶՈՒ տեխնիկա, նաև 21 միավոր զրահապատ մարտական մեքենաներ, քանի որ ՀՀ-ն գերազանցում է ԵՍԶՈՒ պայմանագրով ԶՄՄ-ների համար նախատեսված շեմը. «Հիմնական նպատակն այն է, որ մենք հետագայում իրավունք ունենանք ձեռք բերելու նոր տեխնիկա դրա փոխարեն»:

«ՆԱՏՕ-ի հետ համագործացության որևէ սահմանափակում չկա, շատ երկար ճանապարհ ենք անցել: Այս համաձայնագրով պայմանավորվածություն է ձեռք բեվել կոնկրետ խդիրների իրականացման համար»,- հավելեց փոխնախարարը:

Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշեց, որ այս համաձայնագիրը մեծ կարևորություն ունի ՀՀ ԶՈՒ համար, Վստահության հիմանդրամի ստեղծման շուրջ տևական ժամանակ ՀՀ և ՆԱՏՕ-ի միջև բանակցություններ էին ընթանում. «Մեր շահերից է բխում ազատվել ոչ ենթակա սպառազինությունից և ռազմական տեխնիկայից. «Մենք ինքներս ենք որոշելու, թե որ ռազական տեխնիկան է ոչնչացվելու, որևէ պարտադրանք չկա»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով