«Ես 25 տարեկան որդի չունեմ, ակնհայտ սուտ է». Կորյուն Նահապետյանը հերքում է

ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հերքեց տարածված տեղեկությունները, թե իր որդուն նոր պաշտոն են տվել:

«Այդ տեղեկությունները որևէ աղերս չունեն իրականության հետ»,- հայտարարեց նա:

Իր որդու չծառայելու մասին տեղեկությունը Կ.Նահապետյանը նույնպես հերքեց՝ ասելով. «Ես 25 տարեկան որդի չունեմ: Ակնհայտ սուտ է: Իմ որդին 15 տարեկան է»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարցին` պատրաստվո՞ւմ է ծառայել ՀՀ զինված ուժերում, թե՞ ոչ, ՀՀԿ-ական պատգամավորը հորդորեց ժամանակից առաջ չընկնել:

Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն` Արթուր Նահապետյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար:

25-ամյա երիտասարդը բեղուն աշխատանքային կենսագրություն ունի, լավ կրթություն է ստացել, աշխատել է բազմաթիվ կարեւորագույն կառույցներում, ինչպես ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, եղել է վարչապետի խորհրդականի օգնական: Սակայն, ինչպես որդին, այնպես էլ ԱԺ-ում ռազմավարական պաշտոն զբաղեցնող նրա հայրը՝ Կորյուն Նահապետյանը, չեն ծառայել բանակում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով