«Ադրբեջանի ներուժը նվազել է». Գագիկ Հարությունյան (Տեսանյութ)

«ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների՝ օրերս կայացած  հանդիպումից հետո, հաշվի առնելով ՀՀ նախագահի եւ Ադրբեջանի նախագահի ելույթները ՄԱԿ-ում, տպավորություն է, որ Արցախյան հակամարտության բանակցությունների նոր էջ է սկսվում»,-Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, վերլուծաբան Գագիկ Հարությունյանը: «Որոշակի շեշտադրումներ են փոխվել, դա պայմանավորված է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջազգային վարկանիշի անկմամբ: Մյուս կողմից, Ադրբեջանի ներուժն է նվազել: Այլապես Ադրբեջանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնում այդքան կանգ չէր առնի իրենց սպորտային հաջողությունների վրա…»,-հավելեց Գագիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ ասվածն ամենեւին չի վկայում, թե այդ նոր էջն արդյունքներ կտա:

Մանրամասն՝ տեսանյութում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջական հոդվածը այստեղ :

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով