Monthly Archives: Սեպտեմբերի 2017

Սնխչի Հարութը հարցեր է լուծում պաշտպանության նախարարի թիկնապահ որդու շնորհիվ. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ նորաթուխ ՀՀԿ-ական, ԱԺ պատգամավոր Հարություն Կարապողոսյանի` Սնխչի Հարութի որդին աշխատում է ՀՀ պաշտպանության նախարարության թիկնազորում։ Այս հանգամանքն էլ առիթ է տալիս պատգամավոր հորը հարցեր լուծել հարազատ Էրեբունի վարչական շրջանում։ Ի մասնավորի՝ Սնխչի Հարութը հասել է այն բանին, որ Կենտրոնական հոսպիտալի պետ Արամ Ասատրյանը ազատվի աշխատանքից եւ այդ պաշտոնին… Կարդալ ավելին »

Զապը ոստիկանության անձնական օգտագործմա՞ն «օրենքով գող» է. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը, որը քրեական աշխարհում հայտնի է «Զապ» մականունով, ընդունված չէ գողական աշխարհում։ Օրենքով գողերն՚ ու քրեական հեղինակությունները նրա մոտ խոսում են այն թեմաներից, որոնց մասին, ուզում են, որ իրավապահները իմանան։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Զապը համարվում է ոստիկանության անձնական օգտագործման «օրենքով գողը»։ Նշենք, լավ օրից չէ,… Կարդալ ավելին »

Կարեն Կարապետյանի փեսան տեղափոխվելու է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.  «Էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան և ԱԱԾ Պետի տեղակալ Արզուման Հարությունյանի որդին, շուտով չի համակարգելու վերականգնվող էներգետիկայի ոլորտը: Նրա լիազորությունները փոխվելու են, և այսուհետ նա վերահսկելու է գազային ոլորտը՝ ներառյալ Իրան-Հայաստան գազամուղը, որոնք ավելի եկամտաբեր են: Մեր տեղեկություններով՝ նրա ոլորտային այս տեղափոխությունը պայմանավորված է ամերիկյան կողմի դժգոհություններով: Հիշեցնենք,… Կարդալ ավելին »

Ուշագրավ երկխոսություն Վրաստանում. դեսպանի թեկնածուն անցանկալի է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի խորհդարանական պատվիրակության Վրաստան այցի օրերին ուշագրավ երկխոսություն է տեղի ունեցել հայկական պատվիրակության անդամներից մեկի և վրացական կողմի միջև: Հայկական պատվիրակության անդամը վրացական կողմից հետաքրքրվել է Վրաստանում ՀՀ դեսպանի թեկնածու, Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի արդեն չորս ամիս ձգձգվող ագրեմանի հարցի վերաբերյալ: Հարցը Վրաստանի ԱԳ նախարարը անթաքույց չլսելու է… Կարդալ ավելին »

Աղմկահարույց սպանության պատվիրատու Ալիկ Բանդուրյանին «անակնկալ» է սպասվում. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ «Լիա» գեղեցկության սրահի սկանդալային սպանության պատվիրատուի քրեական գործով անցնող Ալիկ Բանդուրյանին դատավճիռը կայացնելուց ազատ կարձակեն։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ` քրեական հեղինակություն համարվող նորադուսցի Ալիկի շրջապատը պատրաստվում է ազատության մեջ հավուր պատշաճի դիմավորել տեւական ժամանակ կալանքի մեջ գտնվող Ալիկ Բանդուրյանին»: Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Դոն Պիպոյի և Մանվել Գրիգորյանի հարաբերություններն ավելի են լարվում. քրեական հեղինակությունը մի քայլ առաջ է. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով` գնալով ավելի են լարվում գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանի եւ ծնունդով էջմիածնեցի Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի հարաբերությունները։ Եթե նախկինում Մանվել Գրիգորյանը իշխանական էլիտայում Դոն Պիպոյի հանդեպ մշտապես հաղթանակած էր դուրս գալիս, ապա հիմա դերերը փոխվել են` Մանվել Գրիգորյանը մնացել է ստվերում, իսկ Դոն Պիպոն գեներալի դեմ պայքարում հասել է… Կարդալ ավելին »

Հանցագործության մասին հաղորդում՝ Գոհար Հարությունյանի դեմ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած դատական գործընթացին եւ դատարանի ու ԴԱՀԿ-ի կողմից «Միսս Հայաստան», «Միսս Արմենիա» ապրանքային նշանները ցանկացած ձեւով օգտագործելն արգելելուն, սեպտեմբերի 24-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվեց «Միսս Արմենիա-2017» մրցույթը։ «Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» հիմնադրամն էլ, վրդովված այդ հանգամանքից, հաղորդում է ներկայացրել ապրանքային նշանի ապօրինի օգտագործման, ինչպես նաեւ օրինական ուժի մեջ մտած… Կարդալ ավելին »

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 29-ին ժամը 09:30-20:00 կդադարեցվի Արարատի մարզի՝ Դարակերտ, Ղուկասավան, Հայանիստ, Դաշտավան, Զորակ, Դարբնիկ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Վեոլիա Ջուր ՓԲԸ

Արտակարգ դեպք Երևանում. «Հին թոնրատուն» արագ սննդի կետի մոտ հնչել են կրակոցներ, կասկածյալը տնօրեն է

Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Լենինգրադյան փողոցի «Հին թոնրատուն» արագ սննդի կետից Ոստիկանություն են բերման ենթարկել Լենինգրադյան փողոցի բնակիչ՝ 43-ամյա Հրաչյա Առաքելյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս, ով նշված սննդի կետի տնօրենն է, կասկածվում է սեպտեմբերի 26-ին, ժամը 21։00-ի սահմաններում իր աշխատավայրում գազային ատրճանակից մի… Կարդալ ավելին »

Մասիսի քննիչներն ու ոստիկանները կարճ ժամանակում բացահայտեցին «Քաջ Նազար» հացատան բակում կրակոցների հեղինակին, Lexus-ի մեջ հայտնաբերվել է «ԱԿՍ» տիպի ինքնաձիգը

Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մաիսիս քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է սեպտեմբերի 13-ին, գիշերը ժամը 01։00-ի սահմաններում Նորամարգ գյուղի վարչական տարածքում գտնվող «Քաջ Նազար» հացատան բակում տեղի ունեցած վիճաբանության և… Կարդալ ավելին »