Ուշագրավ երկխոսություն Վրաստանում. դեսպանի թեկնածուն անցանկալի է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի խորհդարանական պատվիրակության Վրաստան այցի օրերին ուշագրավ երկխոսություն է տեղի ունեցել հայկական պատվիրակության անդամներից մեկի և վրացական կողմի միջև:

Հայկական պատվիրակության անդամը վրացական կողմից հետաքրքրվել է Վրաստանում ՀՀ դեսպանի թեկնածու, Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի արդեն չորս ամիս ձգձգվող ագրեմանի հարցի վերաբերյալ:

Հարցը Վրաստանի ԱԳ նախարարը անթաքույց չլսելու է տվել և չի արձագանքել: Իրավիճակը անարդյունք փորձել է փրկել ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Մեր տեղեկություններով՝ պաշտոնական Թբիլիսին արդեն Երևանին հասկացրել է նոր դեսպանի թեկնածու առաջադրելու վերաբերյալ, և գրեթե կասկածից վեր է, որ Սերգեյ Մինասյանը չի կարող վրացական ագրեման ստանալու հույս ունենալ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով