Monthly Archives: Սեպտեմբերի 2017

Գագիկ Բեգլարյանի 24-ամյա որդին պաշտոն է ստացել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «եր տեղեկություններով՝ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի որդին՝ Հրանտ Բեգլարյանը, պաշտոն է ստացել։ Նա նշանակվել է Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ։ Փաստորեն, Հրանտ Բեգլարյանը կաշխատի հոր մտերիմի՝ թաղապետ Արա Սադոյանի ղեկավարությամբ։ Նշենք, որ Բեգլարյանի որդին ընդամենը 24 տարեկան է, մեկ տարի առաջ ամուսնացել է հոր մանկության ընկերոջ դստեր… Կարդալ ավելին »

Սասնա ծռերի 18 անդամների գործը կիսվեց

Քիչ առաջ էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը հրապարակեց որոշում, ըստ որի՝ Սասնա ծռերի 18 անդամներից միայն մի մասի դատաքննությունն է ինքն իրականացնելու։ Թե մյուսների գործն ով է քննելու՝ նա չհայտնեց։ Հիշեցնենք, որ Կենտրոնի դատավոր Մեսրոպ Մակյանը 6 ամիս ժամանակով Կենտրոնի դատարանից ուղարկվել է էրեբունու դատարան, և լուրեր կան, որ հենց… Կարդալ ավելին »

Հայ-իրանական ֆիլմը կներկայացվի «Օսկար»-ի

Հայկական ազգային կինոակադեմիան Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար այս տարի հայկական կողմից կներկայացնի կինոռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» դրաման:  Հայալեզու ֆիլմը  Հայաստանի և Իրանի համատեղ արտադրություն է: Կինոնկարը նկարահանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» և «Ֆարաբի կինոյի հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ: Կինոնկարը դրամատիկ պատմություն է մի կնոջ մասին, որն ուզում է մոռանալ տարիներ… Կարդալ ավելին »

Մահմեդական երկրները թույլ չեն տա, որ տարածաշրջանում ստեղծվի 2-րդ Իսրայել

Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Համենեյի խորհրդական Ալի Էքբեր Վելայեթին, նկատի ունենալով իրաքյան Քուրդիստանին, հայտարարել, որ իրենք Թուրքիայի հետ միասին չեն թողնի տարածաշրջանում ստեղծվի «երկրորդ Իսրայել». փոխանցում է ermenihaber-ը: «Իրաքի ժողովուրդը, Թուրքիան, Իրանը և տարածաշրջանի մյուս երկրները անպատասխան չեն թողնի սա և կընդդիմանան այս նողկալի երևույթին: Մահմեդական երկրները թույլ չեն տա, որ ստեղծվի երկրորդ Իսրայել»,-ասել… Կարդալ ավելին »

Խոշոր ջրամբարների թերլցման ռիսկերն ավելացել են

Ջրամբարները սնող ջրային հոսքերը կմաքրվեն. այսպիսի հանձնարարական տվեց այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը։ Ըստ նրա` առավել խոշոր ջրամբարների թերլցման ռիսկերն ավելացել են, ինչի պատճառով առաջանում են ոռոգման նպատակով ջրամատակարարման խախտումների դեպքեր: «Մակերևութային հոսքերը կարգավորելու, ջրամբարների առավել լցվածություն ապահովելու, ոռոգման համար ջրամատակարարման անխափան ապահովման նպատակով հանձնարարում եմ բնապահպանության և Ջրային պետական կոմիտեի նախագահին մեկշաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ… Կարդալ ավելին »

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին. Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. սեպտեմբերի  29-ին ժամը  10:00-22:00  կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի` Պ.Սևակի փող. 2, 8 շենքերի` իրենց կոտորակներով, Ահարոնյան փող. 2, 2/1 շենքերի, Հր. Ներսիսյան նրբանցքի շենքերի, անհատական տների, հանրային բաժանորդների, Վ. Վահյան 10-րդ փողոցի, Կ.Ուլնեցի… Կարդալ ավելին »

Սեպտեմբերի 28-ի աստղագուշակ

Խոյ: Բարեհաջող օր է սպասվում: Որքան էլ համարձակ լինեն ձեր ծրագրերը, միևնույն է այսօր կհաջողվի դրանք իրագործել: Այդ հարցում կաջակցեն ոչ միայն աստղերը, այլ նաև մտերիմները, ովքեր ցանկացած իրավիճակում ձեր կողքին կլինեն: Կենսական ներուժը բարձր է, լուրջ առողջական խնդիրներ չեք ունենա: Այսօր հեշտությամբ նոր ծանոթություններ կհաստատեք, լեզու կգտնեք բոլոր նրանց հետ, ում հանդեպ համակրանք չեք… Կարդալ ավելին »

Ինչ է կատարվում «Հայբիզնեսբանկ»-ում. հերթական տուժողը ֆինանսների նախարարությունն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հայբիզնեսբանկի» գործունեության շուրջ աղմկալի դատական պրոցեսները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ անգամ նախարարություններն են բանկի գործունեության հետ կապված փաստի առաջ հայտնվել, եւ ստիպված են դիմել դատարան: Դեռես 2016թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից գանձել 129 միլիոն… Կարդալ ավելին »

Լևոն Արոնյանի հարսանիքի քավորը Սերժ Սարգսյանն է լինելու.

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն ամուսնանում է: Նրա ընտրյալի` Արիանա Կաոլիի հետ հարսանիքի օրն արդեն հայտնի է. այն կայանալու է  սեպտեմբերի 30-ին` Երևանի «Ռեդիսոն Բլյու» ռեստորանյաին համալիրում: Նաև հայտնի է, որ գրոսմայստերի հարսանիքի քավորը լինելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հիշեցնենք, որ երեկ Լևոն Արոնյանը դարձավ աշխարհի գավաթակիր: Նա իրավունք է ստացել մասնակցելու 2018 թվականի մարտի… Կարդալ ավելին »

91 տարեկանում մահացել է Playboy ամսագրի հիմնադիրը

91 տարեկանում մահացել է Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները: Այս մասին ամսագիրը գրել է Twitter-ի իր էջում: Հեֆները ծնվել է 1926թ. ապրիլի 9-ին Չիկագոյում: Ծառայությունից հետո նա կարճ ժամանակ աշխատել է Esquire ամսագրի գովազդային բաժնում, ապա որոշել ստեղծել իր սեփական ամսագիրը: Playboy ամսագրի առաջին համարը թողարկվել է 1953թ. դեկտեմբերին, որի շապիկին դերասանուհի Մերիլին Մոնրոն էր:… Կարդալ ավելին »