Ջրամբարները սնող ջրային հոսքերը կմաքրվեն. այսպիսի հանձնարարական տվեց այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը։ Ըստ նրա` առավել խոշոր ջրամբարների թերլցման ռիսկերն ավելացել են, ինչի պատճառով առաջանում են ոռոգման նպատակով ջրամատակարարման խախտումների դեպքեր:
«Մակերևութային հոսքերը կարգավորելու, ջրամբարների առավել լցվածություն ապահովելու, ոռոգման համար ջրամատակարարման անխափան ապահովման նպատակով հանձնարարում եմ բնապահպանության և Ջրային պետական կոմիտեի նախագահին մեկշաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել ջրամբարները սնուցող հուների մաքրման աշխատանքների կատարման վերաբերյալ առաջարկություն և գործողությունների ծրագիր»:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
«Ա1+»
Նմանատիպ նորություններ:
Երևան քաղաքի 2023թ. բյուջեի ծախսերի վերլուծությունը փաստում է մի շարք առաջնահերթ ծրագրերի գծով առկա ...
Փետրվարին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 77 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմե...
2024 թ․ մարտի 1-ից 8-ը կենցաղային տեխնիկայի, էլեկտրական սարքերի մանրամեծածախ առևտրով զբաղվող 5 խոշո...